Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 14 » Աբրամովիչն առաջ է անցել արաբական շեյխերից
15:33
Աբրամովիչն առաջ է անցել արաբական շեյխերից


Superyachts.com պորտալի կազմած աշխարհի ամենախոշոր զբոսանավերի վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում է հայտնվել միլիարդատեր Ռոման Աբրամովիչի Eclipse զբոսանավը: 2011 թվականի ընթացքում 174 մետրանոց Eclipse-ից ավելի երկար զբոսանավ չի կառուցվել:

Թոփ- 100-ում են հայտնվել Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ ևս երեք զբոսանավեր` Luna-ն, Pelorus-ն ու Ecstasea-ն. առաջին երկուսը կիսում են ցանկի 19-րդ հորիզոնականը, իսկ Ecstasea-ն զբաղեցրել է 50-րդ տեղը:

Eclipse-ը կառուցվել է 2009 թվականին, Համբուրգի Blohm & Voss նավաշինարանում:

Տարբեր գնահատականներով` դրա արժեքը մոտ 500 մլն եվրո է: Զբոսանավի ներքին սարքավորումների մասին սկզբունքորեն չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ նավի վրա կա երեք ուղղաթիռների համար նախատեսված հարթակ, 16 մետրանոց բաց լողավազան: Այն համալրված է հակահրթիռային համակարգով, նաև` հատուկ ճառագայթման սարքավորումներով` պապարացիների ֆոտոսարքերը չեզոքացնլու նպատակով:

Լավագույն տասնյակում են ընդգրկված նաև Բրունեյի արքայազնի, Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի և մեդիամագնատ Դևիդ Գեֆենի նավերը:
 

Դիտումներ: 507 | Ավելացրեց: MINAS | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
11
TAK
Մուտքի ձև
Օրացույց
«  Հունվար 2012  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 194
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0