11:57 Ալլա Պուգաչովան «պատերազմ» է հայտարարել Իգոր Կրուտոյին |
Ռուսական շոուբիզնեսի պրիմադոննա Ալլա Պուգաչովան «պատերազմ» է հայտարարել սիրված կոմպոզիտոր Իգոր Կրուտոյին: Բանն այն է, որ Ալլա Պուգաչովան ձգտում է ամեն կերպ հակակշիռ ստեղծել «Նոր ալիք» երգի մրցույթին, որի պրոդյուսերը Իգոր Կրուտոյն է: Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների այդ հարցում Ալլա Պուգաչովային ֆինանսապես աջակցելու է նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը, ում վստահված անձն է լինելու Պուգաչովան նախագահական ընտրությունների ժամանակ: Անցյալ տարի արդեն իսկ Պուգաչովան փորձեց կազմակերպել սեփական մրցույթը և «նեղել» Կռուտոյին, սակայն արդյունքները գոհացուցիչ չէին: Այժմ նա Պրոխորովի տրամադրած 10 մլն դոլարի հաշվին պետք է լուծի առաջատար հեռուստաընկերություններից մեկով իր հեղինակած «Կռիմ մյուզիք ֆեսթ» մրցույթը հեռարաձակելու և ռուս աստղերին իր մրցույթին հրավիրելու հարցերը: Եվ, բնականաբար, նա պետք է ավելի շատ վճարի երգիչներին, որպեսզի նրանք նախընտրեն իր կազմակերպած մրցույթը: Այս առիթով Իգոր Կռուտոյը հայտարարել է. «Մի ծիծաղացրեք ինձ, իր մրցույթով Ալլա Պուգաչովան ինձ մրցակից չէ», - ասել է Իգոր Կռուտոյը: Ինչևէ, այս տարի Պուգաչովայի խաղերը Իգոր Կռուտոյի համար Նոր Ալիք մրցույթի կազմակերպման հարցում միակ խնդիրը չէ: Այս տարի մրցույթը կլքի Յուրմալան ֆինանսական խնդիրների պատճառով: Slaq.am - Լրատվական աղբյուր
|
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |