11:30 Ամենաբարձր վարձատրվող եւ հաջողակ ժամանակակից սուպերմոդելներն ըստ Forbes-ի |
![]() Forbes ամսագիրը հերթական անգամ հրապարակել է ամենաբարձր վարձատրվող եւ հաջողակ ժամանակակից սուպերմոդելների վարկանիշը: Ինչպես հաղորդում է FashionTime-ը, վարկանիշը գլխավորել է բրազիլուհի Ժիզել Բունդհենը: Այսպես. նա վաստակել է 45 մլն դոլար: Նախորդ տարի մոդելը մերկացել է Fidelia ներքնազգեստի գովազդի համար, թողարկել է սեփական սպիտակեղենի տեսականին եւ հայրենի Բրազիլիայում սկանդալի պատճառ դարձել` նկարահանվելով Hope ընկերության գովազդում: Երկրորդ տեղում 38-ամյա Հայդի Քլումն է, ով վաստակել է 20 մլն դոլար: Թեեւ նրա «ոչ մոդելային» տարիքին, Հայդին շարունակում է մնալ ամենապահանջված աստեղրից մեկը նորաձեւության աշխարհում: Մոդելի կարիերայից բացի, նա ժամանակ է տրամադրում ընտանիքին, ինչպես նաեւ հեռուստատեսությանը: Նշենք, որ Քլումը աշխարհի տարբեր երկրներում հայտնի «Պոդիում» շոուի անփոխարինելի հաղորդավարուհին է: Երրորդ տեղը վստահաբար զբաղեցնում է հավերժ երիտասարդ Քեյթ Մոսը, որի տարեկան վաստակը կազմել է 13,5 մլն դոլար: 2011-ին Մոսն ամուսնացել է, դարձել է Mango բրենդի, դիմահարդարման Rimmel ապրանքանիշի դեմքը, թողարկել զարդեղենի սեփական տարբերակը, նկարահանվել Dior Addict ընկերության նոր գովազդում: 2011-ի համար իսկական հայտնություն էր 27-ամյա Լարի Սթոունը: Նա նորաձեւության աշխարհին է վերադարձրել փարթամ ֆորմաները եւ բարձր կրունկները: Նրա դեմքն ամենաճանաչվածն է 2011-ի գովազդային ընկերություններում: Անցնող տարում նա հայտնվել է ամենահարուստ սուպերմոդելների շարքում, զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
