
Կնոջը, ում պատանդ էին վերցրել Սոլթ Լեյք Սիթիի արվարձանում, հնարավոր է եղել փրկել այն բանից հետո, երբ նա օգնություն է խնդրել Facebook սոցիալական ցանցի միջոցով: Associated Press-ի հաղորդմամբ `չնայած կնոջ մոտից հանցագործը վերցրել էր հեռախոսը, այնուամենայնիվ, նրան հաջողվել է թաքնվել մառանում և նոութբուքով հաղորդագրություն տեղադրել սոցիալական ցանցում: Հաղորդագրությունում նշված է եղել, որ ինքը և իր կես տարեկան տղան վտանգի մեջ են և խնդրել է օգնել: KSL-TV հեռուստաընկերության հաղորդմամբ`հաղորդագրությունը կարդացել են նրանք, ովքեր եղել են նրա` Facebook-ի ընկերների ցանկում, որոնք էլ տեղեկացրել են ոստիկանությանը: Ժամանելով դեպքի վայր`ոստիկանները ձերբակալել են 33-ամյա մի տղամարդու: Նրան կասկածում են ոչ միայն առևանգման, այլև ընտանեկան բռնության և երեխաների ու կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ: Նա նաև նախկինում դատվածություն ունի: Լրատվամիջոցների հաղորդմամբ`հանցագործը համատեղ բնակվել է կնոջ հետ:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
|