20:20 Անգլիացի գիտնականը գտել է հումորի բանաձեւը |
![]() Էվոլյուցիայի բնագավառի անգլիացի գիտնական Ալեսթեր Քլարքը գտել է հումորի բանաձեւը` այն համարելով «գլխուղեղի շատ կարեւոր գործառույթ»: Բանաձեւը H = m X s տեսքն ունի, որտեղ H-ը լավ կատակից ստացած հաճույքն է, m-ը`դրանում առկա ոչ հավաստի տեղեկատվությունը, իսկ s-ը` այն որպես լուրջ ընկալելու ունկնդրի կարողությունը: Քլարքի կարծիքով` ծիծաղ է հարուցում այն կատակը, որը սխալ տվյալներ է պարունակում, կամ հանգամանքները, որոնք ունկնդիրների առջեւ արագ արձագանքելու անհրաժեշտություն են դնում` փորձելով հայտնաբերել հնարքը: Քլարքը նաեւ կարծում է, որ անձի ձեւավորման ընթացքում կատակելու ունակության զարգացումը էվոլյուցիոն բարդագույն մեխանիզմ է: Դրա խնդիրը տեղեկատվության ակնթարթային վերլուծությունն է` տարբերակելով ճիշտը ստից: Հումորն իրականում գլխուղեղի շատ կարեւոր գործառույթ է իրականացնում, որը կապված է վտանգի աստիճանի որոշման հետ», - բրիտանացի գիտնականի խոսքերը մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
