16:30 Անժելա Սարգսյանի և «Կյանքի խոսքի» կապի մասին չի կարելի խոսել |
Օրերս Երուսաղեմի «Սուրբ Հրեշտակապետաց» վանքի տեսուչ հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը սպառնալիքներ էր ստացել այն բանից հետո, երբ իր անձնական բլոգում տեղադրել էր «Կյանքի Խոսք» աղանդի մասին տեսանյութ, որը ապացուցում է պոռնոսկանդալի «աստղ» Անժելա Սարգսյանի անդամակցությունն այդ սպառնալիքները, որն ուղղված է եղել վարդապետին. «Այ սրիկա, քեզ թվում ա, որ դու սենց հանգիստ կարաս հազարավոր մարդկանց անպավես, մեղադրես սեռական անբարոյականության մեջ ու հանգիստ մարսե՞ն: Չհավատաս, պարզելու ենք, ու մի լավ համտեսելու ես օրենքի ուժը վրեդ: Քեզ ժամանակվա տրված, տես, հետո չփոշմանես, որովհետև, եթե հետո էլ հանես, մեկ ա, մինչև վերջ գնալու ենք: Քեզ 24 ժամ ժամանակ, եթե այդ ստահոդ, պատվիրված զպարտող մարդկանց ինքնասիորությունը, պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող տեսանյութը ինքդ չհանես, սրանով զբաղվելու են դատախազությունն ու Ազգային անվտանգությունը: Բացի այդ, դատի ենք տալու ու ոչ միայն մի հոգի, այլ շատերս ենք դատի տալու, որ ոնց որ պետքն ա, պատժենք քեզ քո արած այս այլանդակության համար: Մեկ ա մենք չէ, դատախազությունն ա հայտնաբերելու, թե դու ով էս ու ով ա սրա հետևում կանգնած: Ու հաստատ քո համար ներում-բեկում չի լինելու, լավ իմացի»: Իսկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը այս կապակցությամբ ասաց. «Մենք չգիտենք, թե ինչ բլոգի մասին է խոսքը, որովհետև մեր կայքերում բլոգերները մի փոքր ավելի շատ են, և դատախազությունը դա մոնիտորինգ չի անում: եթե եղել է հանցագործության մասին ահազանգ, ապա անձը պիտի դիմի դատախազություն, որ տրվի համապատասխան ընթացք, և գործը ուղարկվի ոստիկանություն ստուգելու համար: Իսկ տվյալ պահին դատախազությունը հանցագործության մասին հաղորդում չի ստացել»: «Իրավունք» օրաթերթ: Slaq.am - Լրատվական աղբյուր |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |