Գլխավոր էջ » 2012 Հունվար 24 » Anonymous-ը հունվարի 28-ին գրոհելու է Facebook-ը
13:38 Anonymous-ը հունվարի 28-ին գրոհելու է Facebook-ը |
Anonymous հեղինակավոր հաքերային խմբի անդամները սպառնացել են, որ եթե ԱՄՆ-ում ստեղծված հակահաքերային SOPA և PIPA օրինագծերը ընդունվեն, ապա հունվարի 28-ին իրենք կգրոհեն Facebook-ը՝ տեղեկացնում է Cent ամսագիրը, հավելելով, որ Facebook-ի ներկայացուցիչները, դեռ չեն հաստատել այս լուրը։ «ԱՄՆ-ի իշխանությունների և մեր միջև պատերազմ է սկսվել»,- ասվում է Anonymous-ի YouTube-ում տարածած տեսանյութում։ Մասնավորապես, օրինագծի ընդունումը նշանակում է, որ այսուհետ, չարտոնագրված նյութեր տարածող ցանկացած ռեսուրս հնարավոր է անջատել, եթե նույնիսկ այդ ռեսուրսի սեփականատերը կապ չունի այդ նյութերի հետ։ Նշենք նաև, որ Anonymous-ը հայտնի դարձավ 2010թ. վերջին երբ խմբի անդամները «հարձակում» գործեցին WikiLeaks-ի ինչպես նաև՝ PayPal-ի Visa-ի և MasterСard-ի կայքերի վրա։ Tert.am |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
11
TAK
Օրացույց
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0