00:26 Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը |
![]() Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում 2012թ. հայտարարում է «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը: Մասնակիցների առջեւ խնդիր է դրվել նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերներ, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչեւ 300գ բեռ եւ կվերադառնան մեկնարկի կետ: Ռոբոտը կարող է ունենալ կառուցման ցանկացած տեսակ` VTOL (ուղղահայաց թռիչք եւ վայրէջք), CTOL (սովորական թռիչք եւ վայրէջք), STVOL (կարճ թռիչք եւ վայրէջք) եւ այլն: Ռոբոտի թռիչքը եւ վայրէջքը կարող է կատարվել թե՛ ավտոմատ, թե՛ հեռակառավարմամբ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում եւ գրանցումից 10 օր անց ներկայացնել ռոբոտի ամբողջական նախագիծը եւ կոնցեպտը: Միությունը ռոբոտ պատրաստելու համար անհրաժեշտ մասեր կտրամադրի այն 5 թիմերին, որոնք կներկայացնեն ռոբոտի լավագույն կոնցեպտը: Մրցույթին կարող են մասնակցել նաեւ թիմեր, որոնք նախօրոք գրանցված չեն եղել, բայց ունեն պատրաստ ու մրցույթի պայմաններին համապատասխան ռոբոտ: «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի գրանցումը կընթանա սույն թվականի հունվարի 13-ից մարտի 12-ը: Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «ԱրթինՎարուժան» ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը: |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
|
| |
