13:52 Արթուր Աբրահամ. Ցանկանում եմ աշխարհի չեմպիոն դառնալ |
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, ով հունվարի 14-ին ուժերը կչափի արգենտինացի Օսկար Ֆարիասի հետ, հայտարարել է, որ Super Six մրցաշարում կրած 3 պարտությունից հետո հանգիստ է վերաբերվում իր հասցեին հնչեցված քննադատություններին: «Եթե պարտվում ես, ապա դրան հետևում է քննադատությունը: Լավ է և պետք է համակերպվել դրա հետ: Ես այլևս չեմ մտածում դրա մասին: Ես փակել եմ այդ էջը և ինձ համար կարևոր է ապագան: Չէի ասի, թե վատ մենամարտեր անցկացրի, կամ չափից շատ սխալներ կատարեցի Super Six-ի շրջանակներում: Պարզապես չափազանց իներտ էի գործում այդ մարտերում»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում Allboxing-ը: Անդրադառնալով 2012 թ. Աբրահամն ասել է. «Միայն մի նպատակ ունեմ' ցանկանում եմ աշխարհի չեմպիոն դառնալ»: |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |