13:38 Արթուր Աբրահամը 5-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկում Ֆարիասին |
Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամից 5 ռաունդ պահանջվեց 23-ամյա արգենտինացի Պաբլո Ֆարիասի հետ Օֆֆենբուրգում կայացած մրցավեճի ելքը վճռելու համար: Ըստ «Արմսպորտ»-ի` Ֆարիասը, ով մինչ այս հաղթանակով էր ավարտել իր բոլոր 19 հանդիպումները, ակտիվ սկսեց մրցամարտը, սակայն աստիճանաբար Աբրահամը ցույց տվեց, թե ով է այս մրցավեճի իրական ֆավորիտը: Հինգերորդ ռաունդում Արթուրի ուժգին հարվածները սկսեցին հասնել նպատակին և արգենտինացին իրար հետևից 3 անգամ հայտնվեց հատակին, որից հետո մրցամարտը դադարեցվեց: Աբրահամը նոկաուտի ենթարկեց մրցակցին՝ տոնելով իր 33-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Արթուրը շատ վստահ հաղթանակ տոնեց՝ ապացուցելով, որ կարող է պայքարել աչխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելու համար: Հիշեցնենք, որ Աբրահամը երկարատև ընդմիջումից հետո վերադարձել է երկրորդ միջին քաշային կարգ, իսկ այս մրցավեճը որակավորման մրցամարտ էր չեմպիոնական տիտղոսի ճանապարհին:
|
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |