14:28 Արտավազդ Ամիրյանը հարս է բերում Դիլիջանից |
«Ամեն մարդ պետք է իր բաղից ճիպոտ կտրի»,- այս ասույթով է բնորոշում «TVմոլ» շաբաթաթերթը Ճանաչված հեռուստադեմք, արմատներով դիլիջանցի Արտավազդ Ամիրյանի՝ ապագա կողակցին Դիլիջանից ընտրելու փաստը: Այս մասին Արտավազդը ասել է շաբաթաթերթին: «Անիի հետ ծանոթացել եմ դեռ 5-6 տարի առաջ` նրա քրոջ միջոցով, ով իմ ընկերներից է»,-թերթին ասել է հանդիսավարը,-սակայն դրանից հետո մեծ դադար եղավ և նրան կրկին հանդիպեցի նախանցյալ տարի` հոկտեմբերի 9-ին Դիլիջանում: Քաղաքի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, որը ես էի վարում, ինձ մի աղջիկ մոտեցավ ու ասաց. «Անին եմ, չես հիշո՞ւմ»: Թեև չկարողացանք կարգին շփվել. շատ զբաղված էի, սակայն զգացի, թե ինչպես մի հայացք դաջվեց իմ սրտում: Փաստորեն այդ հայացքն էլ պատճառ դարձավ զգացմունքիս համար»: Երիտասարդ զույգի հանդիպումները սկսվել են մի հեռախոսազանգից հետո, որով Արտավազդը շնորհավորեց Անիի ծննդյան օրը: Ժամանակի ընթացքում հանդիսավարը հասկացել է, թե որքան նման են իրենց աշխարհայացքները, որով աղջիկը հարազատ է դարձել իրեն: «Հետաքրքիր է, որ մեզ միասին տեսնելիս մարդիկ ասում են` ինչքան նման եք»,- ժպտում է Արտավազդը: Իսկ ամռանն Ամիրյանների ընտանքիը` հորեղբայր Արմեն Ամիրյանի գլխավորությամբ գնաց Դիլիջան` ծանոթանալու Անիի ծնողների հետ: Արդյունքում` Անիին խոսք կապ արեցին, ինչպես հաղորդավարն է ասում` առանց իրեն նախօրոք զգուշացնելու: «Պարզվեց` մայրս էլ նախապես մատանի էր վերցրել… Ամեն ինչ այնպես միանգամից ստացվեց, որ անգամ ես էի զարմացել»,- թերթին ասել է Արտավազդը: Այս տարի, ինչպես միշտ , Արտավազդն է վարելու Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումը, որից հետո զույգը մտադիր է օրհնություն ստանալ եկեղեցում, ապա կգնան ապագա քավոր Արմեն Ամիրյանի տուն`նրա «աջը համբուրելու»: «Երևի չսպասեմ մինչև Անին ավարտի իր ուսումը ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետում. գարնանն արդեն կնշանվենք, հետո էլ կամուսնանանք»,- հայտնեց երջանիկ փեսացուն: Tert.am |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
|
| |