22:18 «Asbarez»: 2012 թվականը որոշիչ է լինելու բոլոր հայերի համար |
![]() 2012 թվականը ընտրությունների վճռորոշ տարի է: Հայերը շանս են ունենալու լինել լսված եւ ազդել սեփական բարեկեցությանն ու ազգային ձգտումներին վերաբերող քաղաքականության եւ խնդիրների հետագա լուծման վրա: Մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն իսկական փորձություն կլինեն Հայաստանի կառավարության համար, որը հաճախ է հայտարարում ժողովրդավարական սկզբունքներին հետամուտ լինելու եւ արդար ընտրությունններ ապահովելու մասին: Հայ ընտրողների համար լուրջ հնարավորություն է փոխել իրադարձությունների ընթացքը եւ սկիզբ դնել կայուն փոփոխությունների, որոնք կազդեն բոլոր ոլորտների վրա: Փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար, բայց Հայաստանի անկախությունից արդեն անցել է 20 տարի եւ ընտրողների նոր սերունդը կարող է փոխել իրավիճակը: Չորս տարի առաջ նախընտրական արշավի ժամանակ տված խոստումները չկատարելու պատճառով Օբաման հիասթափեցրեց ամերիկահայերին, որոնք իրենց խաբված են զգում: ԱՄՆ-ում նոր ընտրարշավ է: Ամերիկահայ ընտրազանգվածը պետք է վճռական դեր խաղա: ԱՄՆ նախագահական ընտրությունները շրջադարձային պահ կլինեն ԱՄՆ-ի հայերի համար: Թեեւ նախորդ չորս տարիների իրադարձությունների հետեւանքով ամերիկահայ ընտրողը հիասթափված է, սակայն մեր պարտքն է օգտվել ընտրական իրավունքից եւ լսելի դարձնել մեր ձայնը: Ընտրություններին չմասնակցելը միայն կվնասի համայնքին`կոլեկտիվ ազդեցություն ունենալ երկրի քաղաքականության վրա: Մենք պետք է երաշխավորենք, որ հայ համայնքի ձայնն ավելի բարձր է դառնալու: Մեր հայրենակիցները Ֆրանսիայում եւ Ռուսաստանում եւս գնալու են ընտրությունների: Երկու երկրներում էլ տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցությունը Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի ընդունման աջակիցների առաջին գծում էր: Ֆրանսիայի հայ համայնքն առանցքային դեր խաղաց` պայքարելով իր սկզբունքային դիրքորոշման համար: Ռուսաստանում վարչապետ Վլադիմիր Պուտինն է ցանկություն հայտնել դարձյալ զբաղեցնել նախագահի աթոռը: Ռուսաստանի մոտ մեկ միլիոն հայերը կարող են ազդել այդ քվեարկության արդյունքի վրա: Հայրենիքում եւ Սփյուռքում հայերի խնդիրներն անլուծելի չեն: Մեր ձգտումներին հասնելու համար յուրաքանչյուր հայից պահանջվում է կամք, վճռականություն, անձնազոհություն: |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
