
ABC News ամերիկյան պորտալի լրագրողները կազմել են ամենակարճ ամուսնությունների ցուցակը:
Ռուդոլֆ Վալենտինո և Ջին Էքկեր
Ամերիկացի դերասանների համատեղ կյանքը համարվում է ամենակարճը: Այն տևել է ընդամենը 6 ժամ: Նրանք ամուսնացել են 1919 թ.: Առաջին ամուսնական գիշերը կինը փակվել է հյուրանոցային համարում և արգելել ամուսնուն ներս մտնել և հենց դրանով էլ վերջ է դրվել նրանց հարաբերություններին:

Բրիթնի Սփիրս և Ջեյսոն Ալեքսանդր
Երգչուհին իր մանկության ընկերոջ հետ ամուսնացել էր Լաս Վեգասում: Ամուսնանալու ժամանակ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել, իսկ սթափվելուց հետո`2 օր անց, նա ամուսնալուծվել է:

Դենիս Րոդման և Կարմեն Էլեկտրա
Բասկետբոլիստի և մոդելի ամուսնությունը շատ ավելի երկար է տևել քան Բրիթնիինը: Նրանք միասին են բնակվել 2 շաբաթ`վերջնականապես բաժանվելով 1999 թվականին:

Քիմ Քարդաշյան և Քրիս Համփրիս
Հայազգի ամերիկյան հեռուստաշոուների աստղի և բասկետբոլիստի հարսանիքը տևել է ընդամենը 2 ամիս: Նրանց հարսանիքի արարողությանը ծախսվել էր 10 մլն դոլար:

Նիկոլաս Քեյջ և Լիզա Մարիա Փրեսլի
Էլվիս Փրեսլիի դուստրը բաժանվել է հոլիվուդյան դերասանից ամուսնությունից 4 ամիս անց: Լիզա Մարիան իր ամուսնությունը համարել է մեծ սխալ, չնայած որ տաք գլխով չէր կայացրել այդ որոշումը:
