15:04 Այսուհետ հարսնացուներին կարգելվի եկեղեցի մտնել առանց ներքնազգեստի |
Բրազիլիայի Վիլա Վելյի քաղաքի վարչակազմի ներկայացուցիչները մի օրինագիծ են առաջարկել, որն արգելում է բոլոր հարսնացուներին եկեղեցի մտնել առանց ներքնազգեստի: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը: Բանն այն է, որ Բրազիլիայում ձևավորված ավանդույթի համաձայն, եթե հարսնացուն եկեղեցի է մտնում առանց ներքնազգեստի, ուրեմն ամուսնական զույգը երջանիկ կլինի, ընդ որում այդ ավանդույթին հետևող կանանց թիվը գնալով ավելանում է: Ներքնազգեստի արգելքը օրինագծի միակ պահանջը չէ: Վարչակազմի ներկայացուցիչները պահանջում են նաև, որ հարսնացուի զգեստի բացվածքը շատ չլինի. անհրաժեշտ է հետևել որոշակի օրենքների, բացի դրանից այդ կերպ քահանաները չեն հայտնվի անհարմար իրավիճակում: «Իհարկե ամուսնանալ կարելի է ցանկացած հագուստով, բայց եկեղեցում, համենայնդեպս, պետք հարգել որոշակի կանոններ: Անթույլատրելի է եկեղեցի մտնել առանց ներքնազգեստի»,- ասել է ներկայացուցիչներից մեկը: Միաժամանակ, քահանաներից մեկն այդ օրինագիծը «ծիծաղելի» է համարել: «Անհեթեթ է իրավական միջոցներ կիրառել`ուսումնասիրելու համար հարսնացուն ներքնազգեստով է, թե ոչ»,- ասել է քահանան: |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |