Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 15 » Բրիտանուհիները հրաժարվում են ֆրանսիական «կրծքից»
20:19
Բրիտանուհիները հրաժարվում են ֆրանսիական «կրծքից»


Մոտ 60 կին Լոնդոնի Հարլի սթրիթում դուրս է եկել երթի` կոչ անելով, որպեսզի մասնավոր կլինիկաներն անվճար հեռացնեն բրիտանուհիներին հրամցված ֆրանսիական Poly Implant Prostheses արտադրության կրծքի իմպլանտները:

Այդ ֆրանսիական ընկերությունը փակվել է վերջերս այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ կրծքի իմպլանտների մեջ օգտագործվել են նյութեր, որոնք նախատեսված են ներքնակների համար:

Մինչ հրապարակումը արգելված նյութերով «կրծքերի» տեր է դարձել ավելի քան 40.000 բրիտանուհի, որոնց այժմ համակել է զանգվածային հիսթերիան:

Նրանց մի մասն այսօր երթի է դուրս եկել հետևյալ գրությամբ պաստառներով. «Ժամային մեխանիզմով թունավոր ռուբեր» և «Առողջությունը` հարստությունից առաջ»:

Բողոքի դուրս եկած բրիտանուհիների առաջին թիրախը Harley Medical Group-ն է, դարձել որը նման իմպլանտներով է ապահովել մոտ 14.000 բրիտանուհիների, իսկ սկանդալից հետո հայտարարել, թե անվճար դրանք չի հեռացնի:

Այս ձեռնարկությունն ավելի շատ իմպլանտներ է տեղադրել, քան կոսմետիկ վիրահատության բրիտանական ցանկացած այլ հաստատություն:

Facebook սոցիալական կայքի միջոցով կազմակերպված բողոքի ցույցը շարունակվել է Transform կլինիկայի գրասենյակի մոտ, որը ևս հրաժարվել է անվճար հեռացնել իմպլանտները:

Հայտնի է, որ իմպլանտների հեռացման համար բրիտանացի մասնագետները պահանջում են լրացուցիչ 3000 ֆունտ:

Երկրի կառավարությունը մտադիր է այս առիթով հատուկ գովազդային արշավ ձեռնարկել հաջորդ շաբաթ, որով կանանց խորհուրդ կտրվի, թե ինչ և ինչպես անել նման դեպքերում:

Դիտումներ: 431 | Ավելացրեց: MINAS | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
11
TAK
Մուտքի ձև
Օրացույց
«  Հունվար 2012  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 194
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 4
Հյուրեր. 4
Անդամներ. 0