Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 13 » «Չաղ ու բախտավոր» աստղերը (լուսանկարներ)
13:20
«Չաղ ու բախտավոր» աստղերը (լուսանկարներ)


Այնպիսի դարաշրջանում, երբ այս կամ այն աստղի` համացանցում հայտնված անհաջող նկարը դառնում է ծիծաղի առարկա, որոշ հայտնիներ չեն ամաչում բարձրաձայնել, որ գոհ են իրենց արտաքինից: Եվ դրա համար ամենևին էլ պետք չէ թոփ մոդելի արտաքին ունենալ` հայտնում է Music.Yahoo.Com-ը:


Քրիսթինա Ագիլերա

Վերջին ժամանակներում Ագիլերան կիլոգրամներ է «հավաքել»: Այս կապակցությամբ լրագրողների անտակտ հարցերին երգչուհին հանգիստ է վերաբերում: Նա հայտարարել է, որ իրեն քննադատության են ենթարկում բոլոր կողմերից: «Ոմանք ինձ գեր են համարում, ոմանք` շատ նիհար: Ես սիրում եմ իմ մարմինը, այն պաշտում է նաև իմ ամուսինը, իսկ իմ չորս տարեկան տղան մեծանում է առողջ ու երջանիկ: Այլ բան ինձ չի հուզում ու չի հետաքրքրում»,- ասել է աստղը:

Նիկի Մինաժ
Ռեփ երգչուհու «ախորժալի» մարմինը դուր է գալիս ինչպես նրա երկրպագուներին, այնպես էլ`  գործընկերներին: Չնայած դրան, Մինաժը հայտարարել է, որ նրա անհատականությունը չի սահամանափակվում լավ կազմվածք ունենալով: «Մարդիկ որքան ցանկանում են, թող խոսեն, միևնույն է` ես կմնան այնպիսին, ինչպիսին կամ, ու կշարունակեմ առաջ գնալ»,- ասել է նա:

Ջեսիկա Սիմփսոն
Երգչուհին սպասում է իր առաջնեկին, ինչն անդրադարձել է նրա կազմվածքի վրա: Սիմփսոնն ասել է, որ ամենևին էլ չի ամաչում իր «մեծ փորից», և հպարտությամբ է կրում իր փոքրիկին:

Ռիհանա
Շատ ամսագրեր մեկ անգամ չէ, որ Ռիհանային ճանաչել են ամենասեքսուալը: Լրագրողների կարծիքով` «նա իդեալական մարմին ունի»: Ինքը` երգչուհին, այդքան էլ համամիտ չէր նրանց հետ: Ռիհանան միայն վերջերս է հայտարարել, որ սկսել է հավանել իր մարմինը: «Պետք է գոհ լինես այն ամենից, ինչ ունես, թե չէ ողջ կյանքդ դժբատ կլինես»:


Դիտումներ: 465 | Ավելացրեց: MINAS | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
11
TAK
Մուտքի ձև
Օրացույց
«  Հունվար 2012  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 194
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0