17:56 Չինաստանում Ջոբսի տիկնիկ են արտադրելու. Apple-ը դժգոհ է |
Apple կորպորացիան պատրաստ է պաշտպանել ոչ միայն ընկերության իրավունքներն, այլև ընկերության հիմնադրի` Սթիվ Ջոբսի վառ կերպարը: In Icons չինական ընկերությունը ստեղծել է Ջոբսի 30 սանտիմետրանոց պլաստիկե տիկնիկ: Նախնական գնահատմամբ տիկնիկը կարժենա մոտ 100 դոլար: Apple ընկերությունն արդեն նամակ է ուղարկել In Icons ընկերությանը, որում հիշեցրել է, որ առանց թույլտվության ընկերության խորհրդանիշների օգտագործումը անօրինական է: Չինական արտադրողի դիրքորոշումը դեռ պարզ չէ: |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |