15:11 Էմբեր Ռոուզ. «Քիմ Քարդաշյանն ինձանից խլեց Քանյե Ուեսթին» |
![]() Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեստի ռոմանտիկ հարաբերությունների մասին խոսակցությունները վաղուց են պտտվում: Սակայն հեռուստահաղորդավարուհին ամեն անգամ հերքում էր այդ լուրերը` հաղորդելով, որ իր ու ռեփերի հարաբերությունները բացառապես ընկերական են: Նախօրեին Քանյեի նախկին ընկերուհին` մոդել Էմբեր Ռոուզը, հայտարարել է, որ Քանյեի հետ իրենց հարաբերությունները չի ստացվել Քիմի պատճառով, հայտնում է postironic.org-ը: Եթե հավատանք 26-ամյա Էմբեր Ռոուզի խոսքերին, ապա Քանյեն դավաճանել է իրեն Քիմի հետ: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Քարդաշյանը ռեփերի հետ հարաբերություններ էր սկսել այն ժամանակ, երբ պաշտոնապես նրա ընկերն էր ֆուտբոլիստ Ռեջի Բուշը: Ռոուզը վստահ է, որ Քիմը վաղուց էր աչքի տակ առել Քանյեին եւ ամեն ինչ արել է, որպեսզի գրավի նրան: Մոդելը հայտնել է նաեւ այն մասին, որ Քիմը անընդհատ զանգում էր Քանյեին, ուղարկում էր ազատ (համարձակ) լուսանկարներ: Մի անգամ էլ Էմբերն այլեւս չի դիմացել եւ էլեկտրոնային նամակ է ուղարկել, որում խնդրել է հանգիստ թողնել իր սիրած երիտասարդին: Բայց դրանից հետո էլ ոչինչ չի փոխվել: Այնուամենայնիվ, Էմբերն այժմ չարացած չէ Քիմի հանդեպ, այլ նույնիսկ շնորհակալ է Քիմին, քանի որ Ուեսթից բաժանվելուց հետո հանդիպել է իր իսկական սիրուն` 24-ամյա ռեփեր Ուիզ Քալիֆին: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Քիմ Քարդաշյանը Քանյեի հետ ներկա է եղել Նյու Յորքի երեկույթներից մեկին: Զույգը ողջ երեկոն անցկացրել է միասին` ամբողջ ընթացքում գրկախառնված վիճակում: |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
