Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբէր » 27 » Երաժշտությունը քաղցրացնում է ալկոհոլը
18:09
Երաժշտությունը քաղցրացնում է ալկոհոլը


Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ բարձր երաժշտությունն ազդում է ալկոհոլի վրա`այն դարձնելով ավելի քաղցր և թույլ չտալով մարդուն հասկանալ`իրականում քանի չափաբաժին է նա խմել:

Ալկոհոլի վրա երաժշտության ազդեցության հետազոտությունը կատարել է Անգլիայի Պորթսմութ համալսարանի բժիշկ Լորենցո Ստեֆորդը:

«Մարդիկ քաղցրի նկատմամբ մեծ սեր ունեն և այս հետազոտությունը թույլ կտա բացատրել`ինչու աղմկոտ միջավայրում մենք ավելի շատ ենք ալկոհոլ օգտագործում»,-ասել է գիտնականը:

Ստեֆորդի հետազոտությանը մասնակցել է 18-28 տարեկան 80 մարդ`69 կին և 11 տղամարդ: Նրանք բոլորն էլ պարբերաբար ալկոհոլ են օգտագործել:

Կամավորները պետք է գնահատեին մի շարք խմիչքներ`ըստ ալկոհոլի չափաբաժնի, քաղցրության կամ էլ դառնության: Բացի դրանից, նրանց շեղում էին 4 տարբեր գործոններ, այդ թվում`բարձր ակումբային երաժշտությունը:

Պարզվում է, բարձր երաժշտություն լսողների համար խմիչքներն իրականից շատ ավելի քաղցր են թվացել:

Գիտնականները բացահայտել են, որ, ի տարբերություն մյուս բոլոր գործոնների, երաժշտությունը համի զգացողության վրա շատ ավելի մեծ ազդեցություն ունի. մարդիկ իրենց ուշադրությունը կենտրոնացնում են երաժշտության վրա և այդ պահին ենթագիտակցորեն խմիչքը նրանց համար քաղցր է թվում:

«Չնայած մարդիկ հասկանում են, որ ակումբներում նրանք ավելի շատ են խմում ալկոհոլ, բայց կարևոր է իմանալ, թե ինչպես է միջավայրը ազդում ալկոհոլի չարաշահման վրա»,-ավելացրել է բժիշկը

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

 

Դիտումներ: 532 | Ավելացրեց: MINAS | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
11
TAK
Մուտքի ձև
Օրացույց
«  Դեկտեմբէր 2011  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 194
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0