Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 21 » Facebook-ն ամենաատելի ընկերությունների առաջատարն է. հարցում
00:40
Facebook-ն ամենաատելի ընկերությունների առաջատարն է. հարցում


ԱՄՆ-ում անցկացված հասարակական ուսումնասիրությունների համաձայն Facebook հանրահայտ սոցկայքը ճանաչվել է «ԱՄՆ-ի ամենաատելի ընկերությունը», հաղորդումո է Lifenews.ru կայքը:

«Սարսափելի հեղինակությամբ խոշոր ընկերությունները». հենց այս խորագիրն է ունեցել հասարակական ուսումնասիրությունը, որը կազմակերպել էին ամերիկյան խոշորագույն ֆինանսիստներն ու լրատվամիջոցները`պարզելու, թե որոնք են այն 10 ընկերությունները, որոնք անցած տարի հիասթափցրել են Ամերիկային: 

Հարցումն անց է կացվել չափանիշների մեծ ցուցակի հիման վրա, այդ թվում` գնորդի/օգտատիրոջ բավարարվածության աստիճան, սպասարկման մակարդակ, գնագոյացում, բաժնետերերի ընդհանուր եկամուտ, եկամտի կանխատեսում, պրոդուկտի զարգացում և ապրանքանիշի գնահատում: 

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այն ընկերություներին, որոնցում աշխատակիցների կրճատումը բարձր ցուցանիշներ ունի: Հետաքրքրական է, որ գործոնների շարքում վճռորոշ է եղել այն բացասական արձագանքների թիվը, որ առկա են համացանցում:

«Ատելության ցուցակի» առաջատար է դարձել Facebook սոցիալական կայքը: Պարզվել է, որ 800 մլն օգտատեր ունեցող ցանցային հսկային շատերը չեն սիրում: Facebook-ը ցածր բալեր է հավաքել հաճախորդների բավարարվածության կտրվածքով: 

Ամերիկացիներին հատկապես նյարդայնացնում է գաղտնի անձնական տեղեկությունների ոչ պաշտպանված լինելը: Վրդովմունք են առաջացրել նաև Facebook-ի նոր կարգավորումները, որոնք օգտատերերը համարում են անհարմար և ոչ անվտանգ:

Facebook-ից բացի ատելիների ցուցակում են հայտնվել նաև American Airlines-ը (2-րդ տեղում), Nokia-ն (4-րդ), Bank of America-ն (7-րդ), Johnson & Johnson-ը (8-րդ):

Tert.am

Դիտումներ: 434 | Ավելացրեց: MINAS | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
11
TAK
Մուտքի ձև
Օրացույց
«  Հունվար 2012  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 194
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0