16:56 Facebook-ը սկսել է գովազդ ցուցադրել նորությունների ժապավենում |
Facebook սոցիալական կայքը սկսել է գովազդները տեղադրել անմիջապես նորությունների ժապավենի վրա, նոր ծառայությունը կոչվում է Featured stories: Այդօրինակ հայտարարությունների ցուցադրումն անջատել հնարավոր չէ, դրանք կարելի է միայն ջնջել ձեռքով: Օրվա ընթացքում տրվող գովազդային հայտարարությունների թիվը կախված է օգտագործողի՝ նորությունների ժապավենը ստուգելու հաճախությունից: Facebook-ը 2006-2009թթ. տեղադրում էր բաններային գովազդ, իսկ անցած տարվա հունվարից անցել էր գովազդի նոր տեսակի՝ Sponsored stories: Հայտարարությունների այս տեսակը թույլ է տալիս օգտագործողի մեկնաբանությունը կամ կարգավիճակն ուղեկցել գովազդով, եթե դրանում նշվում է այս կամ այն բրենդի անվանումը: Համարյա նույն սխեմայով է գործում Featured stories-ը, սակայն գովազդի այս տեսակը տարբերելն ավելի դժվար է, քանի որ հայտարարությունները տեղադրվում են ոչ թե աջ սյունակում, այլ ընդհանուր նորությունների ժապավենի վրա, ավելին՝ սովորական «պոստ»-երից այս հայտարարությունները կտարբերվեն միայն ամսաթվի մոտ Featured գրությամբ, տեղեկացնում է CNET-ը: |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |