13:44 Գիտնականները հղիությունն ընդհատելու նոր ձև են գտել |
Գիտական վերլուծությունները` հրատարակված Reproductive Biology and Endocrinology ամսագրերում, վկայում են այն փաստի մասին, որ ուլտրաձայնի միջոցով հնարավոր է ընդհատել հղիությունը` տեղեկացնում է BBC-ն, նշելով, որ ընդհատման գործընթացը տեղի է ունենում սպերմատազոիդի շարժը կանգնեցնելու միջոցով: Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանի գիտնականները վստահեցնում են, որ ձայնային ալիքները կարող են կանգնեցնել սերմնահեղուկի արագությունը դեպի արգանդային խողովակներ: Սակայն, գիտնականները սա համարում են միայն թեզ, նշելով, որ այն ընդամենը «խոստումանլից հավանականություն» է, և դեռ մի շարք փորձերի անհրաժեշտություն կա: Այս թեզի մասին առաջին անգամ խոսվել է 1970-ականներին, Հյուսիսային Կառոլինայի համալսարանի գիտաշխատողները: Բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մարդու 1մլ սերմնահեղուկի մեջ կա 15մլն առողջ սպերմատազոիդ: Գիտնական Ջեյմս Թսուրուտան ասել է. «Դեռ որոշ փորձարկումներ են հարկավոր, որպեսզի, մենք կարողանանք վստահությամբ ասել, որ այս գյուտը մարդու առողջությանը վտանգ չի սպառնում»: Tert.am |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |