
Google ընկերությունն ամփոփել է 2011թ. 4-րդ եռամսյակի արդյունքները և անցած ամբողջ ֆինանսական տարին, հաղորդում է TheNextWeb-ը:
Հաշվետվության մեջ պաշտոնական տվյալներ կան նաև Google+ սոցցանցից օգտվողների թվի վերաբերյալ:
Ըստ այդմ` վերջին 3 ամսվա ընթացքում Google+-ի օգտատերերի թիվը կրկնապատկվել է` հասնելով 90 մլն-ի:
Ընկերության գլխավոր տնօրեն Լարի Փեյջն ընդգծել է նաև բարձր օգտատիրական ներգրավվածությունը. Google+-ի դեպքում օգտատերերի 60%-ը ցանց է մտնում ամեն օր:
Հետաքրքրական է, որ այլ աղբյուրներ Google+-ի հետ կապված այլ թվեր են հրապարակել: Մասնավորապես Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենի հաշվարկով Google+-ն ունի է 62 մլն օգտատեր:
ComScore վերլուծական ընկերության տվյալներով` անցյալ տարվա նոյմբերին այդ թիվը մոտեցել էր 67 մլն-ին:
Google-ի եկամուտը, ըստ նույն հաշվետվության, 4-րդ եռամսյակում կազմել է 10,58 մլրդ ԱՄՆ դոլար` 2010-ի նույն շրջանի համեմատ 25% աճ գրանցելով:
Մաքուր շահույթը կազմել է 2,71 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը ևս բարձր է նախորդ տարվա նույն տվյալների համեմատ: