Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 09 » Համակարգչահենությունը հավասարեցրել են կրոնին
23:31
Համակարգչահենությունը հավասարեցրել են կրոնին

Շվեդիայի իշխանությունները պաշտոնապես գրանցել են որպես կրոնական կազմակերպություն այսպես կոչված «Կոպիմիզմի եկեղեցին» (Church of Kopimism, անգլերեն «copy me» արտահայտությունից), կազմակերպություն, որը պայքարում է ինտերնետում տեղեկատվության լիակատար ազատ տարածման օգտին` առանց հաշվի առնելու մտավոր սեփականությունն ու հեղինակային իրավունքները:

Սենսացիան այն է, որ համակարգչահենությունը վերջապես կրոնի պաշտոնական կարգավիճակ է ստանում, հայտնում է բրիտանական wired.co.uk-ը: Ըստ պարբերականի, շվեդական կազմակերպությունը պետությունից գրանցում էր հայցում սկսած 2010 թվականից եւ մերժում էր ստանում, բայց ծննդյան տոներից առաջ իշխանություններն ի վերջո գրանցեցին նրանց: Նախկինում նրանք կարող էին միայն աղանդ համարվել: 

Ճանաչման մասին «եկեղեցու» հիմնադիր Իսակ Գերսոնն ու նրա նախագահ Գուստավ Նիպն իմացել են հունվարի 3-ին` բացելով էլեկտրոնային փոստը:

«Ցանցահենային» հավաքի դոգմաները պարզ են, շփումն ու գաղափարներ կիսելու ցանկությունը սուրբ է, մարդկանց հետեւելն ու նրանց պատժելը լավ չէ:

Գերսոնն ասել է, թե Եկեղեցու գլխավոր արարողությունը ֆայլերի կրկնօրինակումն է եւ շփումն ինտերնետով:

«Կրոնական խմբի» կազմում արդեն մոտ 3000 մարդ կա, Կոպիմիստների պաշտոնական կայքը խափանվել է` չդիմանալով համաշխարհային փառքին:

Դիտումներ: 405 | Ավելացրեց: MINAS | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
11
TAK
Մուտքի ձև
Օրացույց
«  Հունվար 2012  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 194
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0