Գլխավոր էջ »
2011 » Դեկտեմբէր » 28 » Համակարգչային վիրուսը սպանել է երեխային
16:35 Համակարգչային վիրուսը սպանել է երեխային |

Windows օպերացիոն համակարգն արգելափակող վիրուսը դարձել է դպրոցական երեխայի ինքնասպանության պատճառ: Դեպքը պատահել է Ալթայի երկրամասում: Ինտերնետին միանալուց որոշ ժամանակ անց դպրոցականի նոութբուքն արգելափակվել է՝ ցուցադրելով հետևյալ հաղորդագրությունը՝ «Համակարգչի աշխատանքը վերականգնելու համար ուղարկեք Sms-հաղորդագրություն»: 8-րդ դասարանում սովորող տղան, տեսնելով այս հաղորդագրությունը, վախեցել ու որոշել ինքնասպանություն գործել: Մահվանից առաջ նա գրություն է թողնել, որտեղ հրաժեշտ է տվել ծնողներին ու պատմել ինքնասպանության պատճառի մասին: Հաղորդում է «РИА Новости»-ն: Աշխատանքից վերադարձած ծնողները հայտնաբերել են երեխային կախված: Նշենք, որ գարնանը Ռուսաստանում ինքնասպանություն էր գործել 13-ամյա մի երեխա, ով 14-րդ հարկից իրեն ցած էր նետել, որովհետև ծնողներն արգելում էին համակարգչային խաղեր խաղալ:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
|
|
Դիտումներ: 465 |
Ավելացրեց: MINAS
| - Վարկանիշ -: 5.0/1 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|