17:15 Համաշխարհային սիրուհիների գաղտնիքները |
Կանանց երազում են լինել ամենացանկալին եթե ոչ միլիոնավոր տղամարդկանց, ապա գոնե իրենց սիրած էակի համար: Այդ դեպքում ինչու չհետևել այն կանանց օրինակին, որոնք պատմության մեջ են մտել շնորհիվ իրենց սիրված, ցանկալի, պաշտելի լինելու արվեստի: Որքա՞ն գեղեցկուհիներ են դժբախտ են եղել: Նրանք ցանկալի են եղել ոչ թե իրենց արտաքինի, այլ նաև ներքինի հետ համադրության, ինտելեկտի, խիզախության, վարքի, աշխատասիրության և, իհարկե, տղամարդկանց լավ ճանաչելու շնորհիվ: Այս ամենի շնորհիվ հայտնի կանայք հասկանել և ձևավորել են իրենց գաղտնիքները, հմտությունները: Ինչպես փաստում է պատմությունը, իսկապես ցանկալի կանայք գրավում են ոչ միայն տղամարդու հայացքը, այլ նաև ինտելեկտը, հոգին և հենց դա է հիմնականում թույլ տալիս կոտրել տղամարդու սիրտը և միշտ մնալ ցանկալի: Կլեոպատրան իսկապես մեծ ռազմագետ էր տղամարդկանց սիրտը գրավելու հարցում: Այդ կնոջ գաղտնի զենքը նրա զարմացնելու, խանդավառելու կարողությունն էր: Նա շատ սրամիտ էր, շլացնող, կարողանում էր զրույցներ վարել ինչպես քաղաքական, այնպես էլ արվեստի ոլորտում: Ինտելեկտուալ Կեսարի հետ նա սրամիտ էր, իսկ Անտոնիոյի, ով կոպիտ և անվախ զինվոր էր, ով առաջնորդվում էր բնազդներով և հասարակ ցանկություններով, Կլեոպատրան դառնում էր անբարոյական: Նա խմում էր, կռվում, որը մեծ հաճույք էր պատճառում Անտոնիոյին: Անակնակալներ մատուցելու հարցում նրան հավասարը չկար: Եվ նրա համար, որպեսզի զինվորը մոռանա իր կնոջը Ալեքսանդրիայում նա 12 ընկերների համար մի խմբակ կազմակերպեց, և ամեն օրը լի էր նոր հաճույքներով, զվարճանքներով և խոսակցություններով: Եվս մեկ հռչակավոր սիրուհի էր մարկիզա դը Պոմպադուրը, ով ինչպես և Կլեոպատրան, իր խաղադրույքները դնում էր անակնկալների վրա: Նա հասկանում էր, թե որքան կարևոր է զարմացնել տղամարդկանց, հատկապես ուժասպառ եղածներին կամ տանջվածներին, եթե, իհարկե, դու ցանկանում ես սիրուհի մնալ երկար ժամանակ: Ասում էին, որ միայն նա կարող էր բարձրացնել Լյուդովիկոս 15-րդ թագավորի տրամադրությունը. երգում էր, խաղում, պատմում պատմություններ և կատակներ: Հաջորդ հայտնի սիրուհին Ժակլին Քենեդին էր, ով Ջոն Քենեդիի և Արիստոտել Օնասսիսի կինն էր: Խոսակցություններ կան, որ նա սիրավեպեր է ունեցել իր ժամանակների շատ տղամարդկանց հետ` Մառլոն Բրանդոնից մինչև Ռոբերտ Կեննեդին` Ջոնի եղբայրը: Արդյոք նա կին էր, ով կարողանում էր իր վրա ամրացնել տղամարդկանց: Բոլորը գիտեին Ջոնի սիրավեպի մասին Մերլին Մոնրոյի հետ, մինչդեռ Արիստոտել Օնասսիսը չէր դադարում հանդիպել Մարիյա Կալլասի հետ: Ժակլինը էլեգանտ էր և էլեգանտությունը դարձրել էր իր գլխավոր չափանիշը: Առավել շքեղ և անվիճելի ամերիկյան կնոջ կերպարը պատկանում է Մեռլին Մոնրոյին է, ում գրեթե բոլոր տղամարդիկ էին ցանկանում: Ինչպես և վերը նշված հերոսուհիներին, նրան կարելի է անվանել սեքս-սիմվոլ, քան մեծ սիրուհի: Ինչպես նկատել էր իր հին սիրեցյալներից մեկը` «Անկողնում նա բավական հասարակ էր և ավելի շուտ նա բավականություն էր ստանում տղամարդկանց ռեակցիան տեսնելով իր վրա»: Մերիլին Մոնրոյի գաղտնիքը` հիացմունք պատճառելն և ցանկություն առաջացնելը, բավական հասարակ էր, դրա մեջ մտնում էր հրեշտակային անմեղությունը և անհավանական էրոտիկ ուժը, բայց ոչ վուլգարությունը: Ահա սա էր Մերիլին Մոնրոյի գաղտնիքը և կրկնել սա ոչ մեկին չի հաջողվի: Նա միշտ տարբեր հնարքներ էր հորինում, որոնք էլ միշտ դառնում էին լեգենդար:
Slaq.am - Լրատվական աղբյուր
|
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |