12:01 Հասմիկ Կարապետյանին այս անգամ էլ ջուր չտվեցին |
Այսօր սիրո և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է: Շատ երիտասարդներ նախորդ գիշեր աղի բլիթ են կերել` հույս ունենալով, որ երազում նրանց կայցելի այն միակը և մի գավաթ ջուր կտա: Փորձեցինք ճշտել, թե մեր շոուբիզնեսի ներկայացուցիչները տեսել են երազում իրենց ջուր տվող ասպետին: Երգչուհի Հասմիկ Կարապետյանը Slaq.am-ի հետ զրույցում ասաց, որ այս գիշեր կերել է աղի բլիթ, բայց արտասովոր ոչինչ չի տեսել. «Երեկ գիշեր աղի բլիթ կերել եմ, գնացել էի հաղորդման նկարահանման, որտեղ ներկա էր քահանա, ով իր հետ եկեղեցուց աղի բլիթներ էր բերել, ես որոշեցի, որ այս տարի ես էլ ուտեմ, բայց շատ հետաքրքիր էր, որ ոչ ծարավ եմ զգացել, ոչ էլ երազ եմ տեսել և ոչ էլ ինչ-որ մեկն ինձ ջուր է տվել, ես կարծում եմ դա նրանից է, որ ես այնքան էլ չեմ հավատում աղի բլիթի խորհրդին: Երևի թե ոչ բոլորին է տրված երազում տեսնել իրենց ճակատագրի տղամարդուն և կնոջը, չնայած չեմ հերքում, որ իսկապես եղել են դեպքեր, երբ մարդիկ իրենց ապագա զուգընկերոջը տեսել են, բայց իմ դեպքում դա չի աշխատում, որովհետև ես կարծում եմ, որ այդ աղի բլիթի սովորույթը ավանդական է և գալիս է հնուց, ինչն էլ իմ վրա չի կարող ազդել, քանի որ ես ինքս ինձ ավանդական մարդ չեմ համարում: Իմ կյանքի սցենարը ըստ իս շատ է տարբերվում ավանդական ապրող կանանցից, ես արվեստի կին եմ, ինչն էլ նշանակում է, որ ինձ մոտ չի կարող ամեն ինչ շատ սովորական և օրինաչափ լինել, հաստատ այլ ճանապարհներ կլինեն, դրա համար ծանր չեմ տանում և այնպես չէ, որ աղի բլիթով պետք է որոշվի իմ կյանքը: -Հասմիկ, որն է ձեզ ավելի հոգեհարազատ` Սուրբ Սարգսի, թե՞ Սուրբ Վալենտինի տոնը: -Մեզ համար ավելի հոգեհարազատ է Սուրբ Սարգսի տոնը, և ես շատ ուրախ եմ, որ մենք հայերս այդ տոնն ամեն տարի նշում ենք: Սուրբ Վալենտինը կաթոլիկների տոնն է, իսկ քանի որ մենք քրիստոնեա ենք` մեզ ավելի հոգեհարազատ, գեղեցիկ և ընդունելի է Սուրբ Սարգսի տոնը: Եղել են դեպքեր, երբ Սուրբ Վալենտինի օրը ես արտասահմանում եմ եղել, ինձ շատ է դուր եկել, թե նրանք ինչպես են նշում այդ տոնը, բոլոր իրար սիրող զույգերը իրար անակնկալներ են մատուցում, նվերների կամ հետաքրքիր միջոցառումների տեսքով, ամբողջ քաղաքը զարդարված է լինում կարմիր գույնի սրտիկներով: Ես ինքս կցանկանայի, որ ես իմ սիրած տղամարդու հետ միասին նշեի այդ օրը: Պարտադիր չէ, որ սիրած մարդկանց կյանքում տոներ լինեն, որ նրանք հիշեն, որ իրար սիրում են, կամ անակնկալներ մատուցեն, թող որ ամեն օրն էլ իր ձևով յուրահատուկ և գեղեցիկ լինի: Եթե իմ կյանքում ինչ-որ լուրջ բան լինի բոլորն այդ մասին կիմանան: Ես ինքս չգիտեմ, թե ինչ կլինի իմ կյանքում, ես ապրում եմ այսօրվա օրով, սկսել եմ չպլանավորել: Աբսուրդ է անձնական կյանքը պլանավորելը, որովհետև ինչ-որ լինելու է` կլինի, իսկ ինչ-որ չի լինելու` չի լինի: Ես ճակատագրին հավատացող մարդ եմ, սակայն գիտեմ, որ ճակատագրի հետ միասին մարդիկ ունեն նաև ընտրության իրավունք: Դեռ չեմ հասցրել տեսնել, թե ինչ տրամադրություն է տիրում քաղաքում, եկեղեցի էլ չեմ այցելել, բայց հուսով եմ, որ տարեց տարի այս տոնն ավելի լավ կնշվի մեր երկրում, այսինքն ավելի վարակիչ բնույթ կունենա, որ բոլորը մեկ մարդու նման մեծ սիրով և հաճույքով մասնակցեն այդ ամենին: Բոլորը պետք է հավատան սիրո այդ խորհրդին»: Slaq.am - Լրատվական աղբյուր |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |