11:26 Հայաստանում կանանց թիվը 3 տոկոսով գերազանցում է տղամարդկանց թվին |
Հայաստանի մշտական բնակչության քաղաքային եւ գյուղական բաշխվածությունը պահպանվել է զգալիորեն կայուն` 2011թ.-ի, ինչպես եւ 2009-2010թթ. տարեսկզբին քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է` 64 տոկոս, իսկ գյուղական բնակչու թյանը` 36 տոկոս: 2005-2008թթ-ին արձանագրված միջին ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար` 64.1 եւ 35.9 տոկոս, ընդգծելով բնակչության քաղաքային եւ գյուղական բաշխվածության կայունության բարձր աստիճան: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից: Այսպիսով` 2011թ. տարեսկզբին Հայաստանի մշտական բնակչության 48.5 տոկոսը կազմել է արական եւ 51.5% տոկոսը` իգական սեռի բնակչությունը: Բնակչության միջին տարիքը, 2011թ.-ի տարեսկզբի դրությամբ, կազմել է 35 տարի, արական սեռի համար` 33.3, իսկ իգականի համար` 36.7 տարի: 0-15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը, որը 1990թ.-ին 32.2 տոկոս էր, 2011թ-ի տարեսկզբին կազմել է` 19.6 տոկոս, աշխատունակ տարիքի բնակչության տեսակարար կշիռը (1990թ.-ին` 59.7 տոկոս) հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ կազմել 68.9 է տոկոս, իսկ աշխատունակ տարիքի բարձր բնակչության տեսակարար կշիռը (1990թ.-ին` 8.1 տոկոս) 2011թ. Տարեսկզբի դրությամբ կազմել է` 11.5 տոկոս : 2011թ. տարեսկզբի դրությամբ աշխատանքային տարիքի ամեն 1000 մարդու հաշվով հաշվառվել է 452` 0-15 տարեկան երեխա եւ կենսաթոշակառու, 2010թ.-ի նույն ժամանակահատվածում արձանագրված 456 մարդու նկատմամբ: Նվազումը հիմնականում տեղի է ունեցել ի հաշիվ 0-15 տարեկան բնակչության տարիքային խմբի, որի մասնաբաժինը նվազել է` 1 տոկոսային կետով(քանի որ այս տարիքային խմբի աշխատունակ տարիք անցում է կատարել ավելի մեծաթիվ բնակչություն, քան այդ խումբը համալրվել է նորածիններով), որի հետեւանքով 1 տոկոսային կետով աճել է աշխատունակ տարիքի բնակչության մասնաբաժինը, իսկ աշխատունակ տարիքից բարձր բնակչության մասնաբաժինը փոփոխության չի ենթարկվել: Ժողովրդագրական իրավիճակի առկա հիմնախնդիրներից է բնակչության ժողովրդագրական ծերացումը, որի ընթացքը հանրապետությունում հետխորհրդային տարիներին մեծապես արագացել է: Բնակչության ծերացումը կամ ժողովրդագրական ծերացումը երկարատեւ ժողովրդագրական փոփոխությունների, բնակչության վերարտադրության, ծնելիու-թյան, մահացության եւ դրանց հարաբերակացություններում տեղ գտած տեղաշարժերի, ինչպես նաեւ, մասամբ, միգրացիայի հետևանք է: Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական ծերացաման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 եւ բարձր տարիքի բնակչությունը կազմում է` 7 տոկոսից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացած, որը 2011թ. դրությամբ Հայաստանում կազմել է 9.8 տոկոս: 2011թ. տարեսկզբի դրությամբ մշտաական բնակչության 34.4 տոկոսը կենտրոնացված է Երեւան քաղաքում, իսկ Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերից յուրաքանչյուրում բնակվել է հանրապետության մշտական բնակչության 8.6-8.7-ական տոկոսը, Գեղարքունիքի մարզում` 7.4 տոկոսը, Արագածոտնի, Սյունիքի եւ Տավուշի մարզերից յուրաքանչյուրում` 4.1-4.7-ական տոկոսը, իսկ 1.7 տոկոսը` Վայոց ձորի մարզում: |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
|
| |
