Գլխավոր էջ » 2012 Փետրվար 11 » Հայաստանում պոռնո կայքերն արտոնվա՞ծ են
12:15 Հայաստանում պոռնո կայքերն արտոնվա՞ծ են |
«Առավոտը» գրում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ պոռնկագրական բովանդակության տեղակայումը հայկական հոսթինգ ծառայություններում համարվում է քրեորեն պատժելի արարք: Նման կայքերի սերվեր հայտնաբերելու դեպքում՝ ոստիկանությունը կարող է կասեցնել այն:«Բոլոր նորմալ երկրներում հատկապես անչափահասներին պոռնո կայքերից հեռու պահելու համար գործում է ֆիլտրացման մեթոդը, ինչն էլ նմանատիպ կայքերը անտեղյակ ու միամիտ օգտագործողների համար դարձնում է անհասանելի: Հայաստանում ֆիլտրացման մեթոդը դեռ չի աշխատում, պոռնոգրաֆիկ կայքերը բացահայտելու ու ահազանգելու համար իբրեւ թե գործում է 010 29-19-26 թեժ գիծը: Նշված հեռախոսահամարով զանգահարելու դեպքում «բաժանորդի հեռախոսը միացված չէ կայանին» պատասխանն է հնչում: Կարելի է եզրակացնել, որ կամ պոռնոկայքերի մասին ահազանգողներն են շատացել ու թեժ գիծը շատ է «թեժացել», կամ նշված հեռախոսահամարը, որի մասին ամիսներ առաջ հայտնել էր «Ինտերնետ հանրություն» հկ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը՝ ոչ ոքի պետք չի եկել»,-գրում է «Առավոտ»-ը: Slaq.am - Լրատվական աղբյուր |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
|
| |
11
TAK
Օրացույց
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 4
Հյուրեր. 4
Անդամներ. 0