Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 11 » Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին
16:23
Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին

Թեեւ նախապես տրված խոստմանը, ըստ որի մինչեւ Ամանոր պարզ կլինի, թե Հայաստանն արդյոք մասնակցելո՞ւ է Բաքվում մայիսի 22-26-ին կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին, մինչ օրս այդ հարցն անպատասխան է մնացել:

Երկու օր է, ինչ NEWS.am-ի թղթակիցը փորձում է կապ հաստատել «Եվրատեսիլ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հետ, ով, սակայն, չի պատասխանում հեռախոսազանգերին: Իսկ Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը աշխատակցուհու միջոցով մեզ փոխանցեց, որ Եվրատեսիլի հարցերով կապվենք միմիայն Գոհար Գասպարյանի հետ: Այնուհետեւ, երբ տեղեկացրինք, որ վերջինիս հետ կապ հաստատելը չի հաջողվում, նա չի պատասխանում հեռախոսազանգերին, աշխատակցուհին խնդրեց մեր հեռախոսհամարը եւ խոստացավ այն փոխանցել Գոհար Գասպարյանին: Բայց մինչ այժմ նա դեռ չի զանգահարել:

Հիշեցնենք, որ Գոհար Գասպարյանը դեռեւս դեկտեմբերին NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ մինչեւ Ամանոր պարզ կդառնա` Հայաստանը կմասնակցի՞ 2012թ մայիսի 22-26-ը Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին, թե` ոչ: Նա նշել էր, որ այժմ ընթանում են քննարկումները եւ մինչեւ Ամանոր ասուլիս կհրավիրեն եւ կտեղեկացնեն մանրամասների մասին, մասնավորապես` Հայաստանը մասնակցելու է, թե ոչ: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2011 թ. մայիսի 15-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում հաղթող են ճանաչվել ադրբեջանցի երգիչներ Էլդար Գասիմովի եւ Նիգյար Ջամալի (Ell/Nikki): Նրանք կատարել էին «Running Scared» երգը: Դա էլ հենց իրավունք էր տվել Ադրբեջանին, հաջորդ տարվա «Եվրատեսիլ»-ն անցկացնել իր երկրում:

Նշենք, որ եվրոպական շատ երկրներ երկմտում են Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու հարցում, կապված այդ երկրում բռնապետական կարգերի հետ: Այդ մասին գրել էր Nouvelles d`Arménie-ն:

Լեհաստանը, Իսլանդիան, Չեխիան, արդեն հայտարարել են մասնակցելուց հրաժարվելու մասին: Ըստ տեղեկությունների, Բելգիան, Հոլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Գերմանիան եւ Լյուքսեմբուրգը երկմտում են մասնակցելու հարցում: Փոխարենը արդեն հայտնի է, որ «Եվրատեսիլ- 2012» երգի միջազգային մրցույթին Թուրքիան կներկայացնի թուրք երգիչ եւ երաժիշտ Ջան Բոնոմոն:

Դիտումներ: 387 | Ավելացրեց: MINAS | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
11
TAK
Մուտքի ձև
Օրացույց
«  Հունվար 2012  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 194
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0