15:32 Հայտնաբերվել է ուղեղի` դավաճանության համար պատասխանատու հատվածը |
Ամերիկացի գիտնականները որոշել են, թե ուղեղի որ հատվածն է պատասխանատու ամենաանփոփոխ սկզբունքների դավաճանության համար: Հետազոտությունների արդյունքները հրապարակած Philosophical Transactions of the Royal Society ամսագիրը գրում է, որ մարդու ամենախորը համոզմունքները` կրոնը, ազգային ինքնությունը և այլն, մշակվում են ուղեղի հատուկ շրջանում` ի տարբերություն առավել պակաս կարևոր սկզբունքների, որոնցից մարդը սկզբունքորեն կարող է հրաժարվել ճնշումների կամ համապատասխան նյութական պարգևի դիմաց: Ատլանտայի Էմորի համալսարանի գիտնական Գրեգորի Բըրնսը և նրա գործընկերները մշակել են սրամիտ մեթոդ` պարզելու համար, թե ինչպես է մարդու ուղեղը մշակում խորը համոզմունքներ: Նրանք հետազոտության են ենթարկել 32 կամավորի, որոնց ուղեղի աշխատանքին հետևել են համապատասխան մագնիսական- ռեզոնանսային ֆունկցիոնալ թոմոգրաֆի միջոցով: Կամավորները պետք է ընդամենը նայեին համակարգչի էկրանին և պատասխանեին հարցերին` համաձայնելով կամ չհամաձայնելով դրանց հետ` սեղմելով հեռակառավարման վահանակի համապատասխան կոճակը: Տրվել են տարբեր հարցեր, օրինակ` պարզ հարցից` «Խմում եք թեյ», մինչև սուր սոցիալական հարցեր` «Ինչպես եք վերաբերվում ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձանց ամուսնություններին»: Հարցերին պատասխանելուց հետո, գիտնականները սկսել են մինչև 100 դոլար գումար առաջարկել կամավորներին` իրենց դիրքորոշումներից հրաժարվելու համար: «Մենք այդ աճուրդն օգտագործեցինք ` պարզելու համար, թե մարդիկ որքան են հավատարիմ իրենց սզբունքներին»,- ասել է գիտնականը: «Դավաճան» մարդկանց շնորհիվ` պարզվել է ուղեղի` դավաճանության համար պատասխանատու հատվածը: Tert.am |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |