Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբէր » 30 » Հռիփսիմե Խուրշուդյան. Ես շատ վիրավորված եմ
11:09
Հռիփսիմե Խուրշուդյան. Ես շատ վիրավորված եմ


Ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը վերջերս վիրահատության է ենթարկվել: Այս մասին ArmSport.am-ը տեղեկացավ մարզուհու հետ զրույցում:
- Վիրահատության պատճառն այն էր, որ աշխարհի առաջնության ժամանակ վնասվածք ստացա: Ջլային համակարգի բոլիրը վնասել էի: Առանց վիրահատության չէի կարող մարզվել:

- Որքա՞ն ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար:

- Բժիշկները թույլ են տվել հունվարի կեսերին սկսեմ մարզումները եւ միաժամանակ մասնակցեմ ֆիզիոթերապիայի, որպեսզի ինչպես հարկն է վերականգնվեմ:

- Գարնանը կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու մտադրություն ունե՞ս:

- Ոչ, պետք է պատրաստվեմ օլիմպիական խաղերին:

- Վերջերս հայտնի դարձավ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկը: Հետաքրքիր է իմանալ նաեւ քո կարծիքը քվեարկության վերաբերյալ:

- Ես հասկացա, որ Հայաստանի մարզական լրագրողների զգալի մասը սպորտից բավական հեռու է կամ ոմանք պարզապես կողմնակալ են ու ինչ-որ մարդկանց շահերն են առաջ տանում ինձ անհայտ պատճառներով: Ես գտնում եմ, որ պետք է լինեի տասնյակում, քանի որ Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ եմ նվաճել: Ստացվում է, որ լրագրողների համար բրոնզե մեդալն ավելի մեծ նշանակություն ունի, քան արծաթը (նկատի ունի այն, որ տասնյակում կա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր-խմբ.): Ես շատ վիրավորված եմ:

 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

 

Դիտումներ: 572 | Ավելացրեց: MINAS | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
11
TAK
Մուտքի ձև
Օրացույց
«  Դեկտեմբէր 2011  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 194
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0