Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 01 » HTC-ն թույլատրել է փոփոխություններ կատարել իր սմարթֆոնների ՕՀ-ում
13:01
HTC-ն թույլատրել է փոփոխություններ կատարել իր սմարթֆոնների ՕՀ-ում


Թայվանական HTC ընկերությունը թողարկել է ծրագրային միջավայր, որը թույլ է տալիս որոշ HTC սմարթֆոններ օգտագործողներին ինքնուրույն փոփոխություններ կատարել սմարթֆոնի օպերացիոն համակարգում, հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը:

Այս պահին այդ հնարավորությունը տարածվում է EVO 3D, Sensation, Flyer, Rhyme, Thunderbolt և որոշ այլ սմարթֆոնների վրա: Մոտակա ամիսներին HTC-ն ծրագրում է հասանելի դարձնել իր բոլոր սարքերի ՕՀ-ները:

Անցյալում օգտագործողներն HTC ընկերությանը մեղադրում էին Android-սմարթֆոնների ՕՀ-ում փոփոխություններն արգելելու համար, և 2011թ. մայիսին ընկերության գլխավոր տնօրեն Պիտեր Չուն (Peter Chou) խոստացավ, որ HTC-ն կդադարի խոչընդոտել ՕՀ-ի փոփոխություններին:

Միևնույն ժամանակ HTC-ն զգուշացնում է օգտագործողներին, որ փոփոխված ՕՀ-ով սմարթֆոնների վրա չի տարածվի ընկերության տրամադրած ստանդարտ երաշխիքային սպասարկումը: Բացի դրանից, ըստ մշակողների խոսքերի, ՕՀ-ի ոչ ճիշտ փոփոխելը կարող է բերել սմարթֆոնի տեխնիկական թերությունների, ինչպես, օրինակ, գերտաքացման կամ մարտկոցի արագ պարպման:

Դիտումներ: 432 | Ավելացրեց: MINAS | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
11
TAK
Մուտքի ձև
Օրացույց
«  Հունվար 2012  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 194
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0