16:45 Ինչի մասին է վկայում քունը սեքսից հետո |
465 ամերիկացիների շրջանում հարցում անցկացնելուց հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ եթե սեքսից հետո զույգերն անմիջապես քնում են, ապա դա նշանակում է, որ նրանք իսկապես իրար սիրում են: Միչիգանի համալսարանի և Օլբրայթի քոլեջի հոգեբանները խնդրել էին 465 ամերիկացիներին անանուն հարցաթերթիկներ լրացնել, որտեղ քննարկվում էր զույգերի իրական զգացմունքները: Բոլոր մասնակիցներին ուղղվել էր հետևյալ հարցը. «Ո՞վ է առաջինը քնում սեքսից հետո և ո՞վ է առաջինը քնում, եթե սեքսը անկողնում չի եղել»: Արդյունքում պարզվել է, որ այն կամավորները, որոնց զուգընկերները սովորաբար քնում են անմիջապես սեքսից հետո, ավելի կապված են, և ավելի զգացմունքային, ինչը վկայում է նրանց կապվածության և ջերմ հարաբերությունների մասին: «Որքան զույգերը հակված են սեքսից հետո անմիջապես քնելուն, այդքան նրանց սերը ուժեղ է»,- ենթադրել է հետազոտության ղեկավար Դենիել Կրյուգերը: Պարզվել է նաև, որ տղամարդիկ սեռական ակտից հետո առաջինն են քնում: Կանայք հիմնականում առաջինն են քնում, երբ սեքս չի լինում: Գիտնականների խոսքով` դա ենթագիտակցության մեջ արմատավորված մի գործողություն է և կապված է նրա հետ, որ տղամարդիկ քնելուց առաջ միշտ սեքսով զբաղվելու հույս ունեն: Slaq.am - Լրատվական աղբյու
|
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |