Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 05 » Ինչու՞ են տղամարդիկ դավաճանում իրենց կանանց
11:57
Ինչու՞ են տղամարդիկ դավաճանում իրենց կանանց

Ինչու՞ են տղամարդիկ դավաճանում իրենց կանանց

Ինչու՞ են տղամարդիկ դավաճանում իրենց կանանց ու ընկերուհիներին: Հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխանել: Եթե տասը տարբեր տղամարդկանց հարցնեն, թե ինչն է իրենց ստիպում դավաճանել, նրանք կտան տասը տարբեր պատասխաններ: Ընդհանրապես, ցանկացած տղամարդ էլ կարող է դավաճանել, սակայն կարելի է առանձնացնել դավաճանությանը հակված տղամարդկանց մի քանի տեսակ: 

Տղամարդկանց մի մասը դիմում է այդ քայլին, քանի որ շատ վաղ ամուսնանալով չի հասցրել մի լավ «ման գալ»: Իսկ հիմա, երբ արդեն «հասունացել է», ավելի ինքնավստահ է, սկսել է լրացնել երիտասարդության բացերը` «ման գալ» գեղեցիկ աղջիկների հետևից:

Կան տղամարդիկ էլ, որ կսրծում են` անձնագրում ամուսնության կնիքը չի կարող սահմանափակել ազատությունը. այն միայն հավաստում է, որ կինն իր սեփականությունն է, և ինքը կարող է վերաբերվել նրան այնպես, ինչպես ցանկանում է: Նա չի թաքցնում իր կապերը, ավելին` հաճախ ցուցադրաբար պատմում է դրանց մասին, գլուխ է գովում և դրանք համարում է իր տղամարդկության ապացույցը: Խղճի խայթն անծանոթ է նրան, քանի որ նա վստահ է, որ ոչ մի վատ բան չի անում:

Կան տղամարդիկ, որ ընտանեկան հարաբերություններն այնքան էլ վատ չեն, որպեսզի դրանց վերջ դնի, բայց այդքան էլ լավ չեն, որ շարունակի: Եվ եթե ընտրի բաժանումը, նրան կսկսի տանջել խղճի խայթը: Ուստի նա որոշում է բացահայտ դավաճանել, որպեսզի կինն իմանա նրա արկածների մասին և առաջինը լքի իրեն: Այլ տարբերակ է, որ տղամարդու կինն իդեալական է ու չի ցանկանում լքել նրան:
Սովորելով հասկանալ դավաճանության պատճառները` կինը սովորում է նաև ներել տղամարդուն` հաշվի առնելով նրա էությունն ու արկածախնդրությունը: Ոմանք ներում են, ոմանք ոչ, սակայն դրանից տղամարդիկ չեն դադարում դավաճանել…

Ինչու՞ են տղամարդիկ դավաճանում իրենց կանանց

Slaq.am - Լրատվական աղբյուր

Դիտումներ: 618 | Ավելացրեց: MINAS | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
11
TAK
Մուտքի ձև
Օրացույց
«  Փետրվար 2012  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 194
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0