14:00 Ինչպես ազատվել բշտիկներից |
Մաշկի բորբոքման իրական պատճառն իմանալու համար անհրաժեշտ է լիովին հետազոտվել: Հասուն տարիքում անհնար է ազատվել բշտիկներից ` քսելով հատուկ քսուկ կամ դեղաթրջոց:
Բշտիկներից կարելի է ազատվել անտիանդրոգենիկ և տետրացիկլինների օգնությամբ: Այս դեղերը ուժեղագույնս ազդում են մանրէների վրա, որոնք մաշկի բորբոքման պատճառ կարող են դառնալ: Որոշ դեպքերում դեղորայքով բուժումներից հետո կարող է նկատվել վատացում: Բայց այն առաջանում է սթրեսի կամ հորմոնային խախտման պատճառով: Հասուն տարիքում ուգրիների առաջացման պատճառը կարող է լինել օրգանիզմի ալերգիկ ռեակցիաները և նյութափոխանակության խախտումը: Հետազոտությունը պետք է սկսել կնախտաբանի (գինեկոլոգի) մոտ այցելությամբ: Անհրաժեշտ թեստեր հանձնելուց հետո, պարզ է դառնում, ինչպես ճիշտ անցկացնել բուժումը: Այն, թե դուք ինչպես եք սնվում, կախված է ստամոքսի աշխատանքից, իսկ այս վիճակից էլ կախված է ձեր դեմքի բարվոք կամ բորբոքված լինելը: Ստամոքսի աշխատանքի խանգարումն արտահայտվում է դեմքի վրա, օրինակ` դեմքի մաշկը մթնում է կամ ուգրիներով ծածկվում: Հասուն տարիքում շատ կանայք օգտագործում են տարբեր բիոավելացումներ և վիտամինների խմբեր: Սթրեսային վիճակները հաճախ բշտիկների պատճառ են դառնում: Բժիշկները խորհուրդ են տալիս արտակարգ աջակցության համար օգտագործել քսուկներ, որոնք պարունակում են սալիցիլային թթու: Այն ոչ միայն հանում է բորբոքումը, ալև կարգավորում է մաշկի յուղայնությունը, ինչպես նաև հանում է մանրէների գործունեությունը, որոնք բորբոքման գլխավոր պատճառն են: Slaq.am - Լրատվական աղբյուր |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |