Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 29 » Ինչպես գրավել տղամարդու ուշադրությունը
00:38
Ինչպես գրավել տղամարդու ուշադրությունը


Ինչպես գրավել տղամարդու ուշադրությունը

Ինչպես գրավել տղամարդու ուշադրությունը

Շատ միայնակ աղջիկներ, տեսնելով իրենց ընկերուհիներին իրենց սիրած էակների հետ ձեռք-ձեռք բռնած հարց են տալիս` «Ինչու՞ նա, այլ ոչ թե ես»:

Բանը կայանում է նրանում, որ միայն գեղեցկությունը և թանկարժեք իրերը չեն, որ գրավում են հակառակ սեռի ներկայացուցիչներին: Կնոջ գեղեցկությունը և հմայքը միայն դեմքի գեղեցիկ դիմագծերը և կառուցվածքը չեն, բայց նաև իրեն ճիշտ մատուցելու արվեստն է, ինչպես նաև խնամվածությունը, գեղեցիկ, ճաշակով հագնվելու ունակությունն է: Եկեք փորձենք հասկանալ, թե ինչպես է պետք ճիշտ վարվել և հագնվել տղամարդու ուշադրությունը գրավելու համար:

Ամենակարևորը, պետք է սովորեք սիրել և հարգել ինքներդ ձեզ: Պետք չէ կառչել սեփական թերությունների վրա: Դրանց մասին մտածել ընդհանրապես պետք չէ: Ընդհակառակը, հայելուն մոտենալիս, ցանկալի է, որ դուք ինքներդ ձեզ ասեք. «Որքան գեղեցիկ եմ, ինչպիսի գեղեցիկ աչքեր ունեմ, կազմվածք, մազեր»: Պետք է ձեր հանդեպ դրական տրամադրվեք և հաջողության հասնելու հույս կունենաք:

Եթե ծանոթանում եք երիտասարդ տղայի հետ, մի մոռացեք ժպտալ: Ընդ որում ոչ թե «կեղծ» ժպիտով, այլ անկեղծ, հոգուց և սրտից բխած: Աչքերը պետք է փայլեն: Տղամարդը պետք է հասկանա, որ ձեր ժպիտը ուղղված է հենց իրեն: Եթե տղան ձեզ դուր է գալիս, մի մոռացեք ձեր գլխավոր զենքի մասին, այսինքն աչքերով կրակել: Եթե զրույցն արդեն բռնկվել է, անմեղորեն, բայց միշտ նայեք նրա աչքերի մեջ: Նա պետք է հասկանա, որ ձեզ անկեղծորեն հետաքրքրում է  նրա հետ զրուցելը: Զրույցի ժամանակ խուսափեք կարճ պատասխաններից: Պետք չէ վախենալ կարծիք արտահայտելուց, մի վախեցեք հակառակ կարծիք լսել, դա նաև հնարավորություն է տալիս  ինչ-որ բան քննարկել: Աշխատեք ցույց տալ ձեզ միայն լավ կողմից:

Աղջկան նաև գեղեցկացնում է իր վարսերը: Դրա համար միշտ պետք է խնամել մազերը, քանի որ տղամարդիկ սիրում են, երբ կանանց մազերը խնամված, գեղեցիկ են լինում: Ժամանակ չխնայեք շպարվելու վրա, միշտ պատրաստ եղեք անակնկալ հանդիպումներին: Սակայն ձեր Makeup-ը չպետք է ճչա, այլ լինի հանգիստ և ձեր դիմագծերին ներդաշնակ: Պետք չէ շատ բաց հագուստ կրել, պետք է հասկանաք, որ յուրաքանչյուր կին իրենից մի մեծ առեղծված է ներկայացնում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Դիտումներ: 1790 | Ավելացրեց: MINAS | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
11
TAK
Մուտքի ձև
Օրացույց
«  Հունվար 2012  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 194
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0