Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 30 » Ինչպես հասկանան աղջիկները արդյոք սիրված են, թե ոչ
14:36
Ինչպես հասկանան աղջիկները արդյոք սիրված են, թե ոչ

Ինչպես հասկանան աղջիկները արդյոք սիրված են, թե ոչ

Այսօր շատ ու շատ աղջիկների հուզում է այն հարցը, արդյոք նրանց զուգընկերը սիրու՞մ է նրանց, թե՞ ոչ:
Այս հարցը հիմնականում առաջանում է այն ժամանակ, երբ տղամարդիկ դադարում են արտահայտել իրենց զգացմունքները, այլևս չեն նշում իրենց սիրած էակների միակն ու անկրկնելի լինելը և որ աշխարհում ամենաշատը նրանց են սիրում: Սակայն ինչպես օգնել աղջիկներին հասկանալու, արդյոք սիրվա՞ծ են, թե՞ ոչ: Այստեղ մեզ օգնության են հասնում հոգեբանները, ովքեր երկար ժամանակ հետազոտել են այս խնդիրը և եկել այն եզրակացության, որ իրականում կան հատուկ նշաններ և ժեստեր, որոնց օգնությամբ կկարողանան պարզել դա: 
Հոգեբանները առանձնացնում են 11 հատուկ նշաններ, որոնք տղամարդիկ միշտ կիրառում են, եթե անկեղծ սիրում են որևէ աղջկա:
Տղամարդը միշտ փչում է  աղջկա աչքերի վրայի փոշին, կամ վերցնում աչքի մոտ ընկած թարթիչը: 
Դուք հիմա ձեզ հարց եք տալիս, թե ինչ կարող  է ասել այս գործողությունը: Սակայն խորը մտածելուց հետո կհասկանաք, որ նման ձևով տղաները արտահայտում են այն, թե որքան ուշադիր են ձեր ամենինչի նկատմամբ, նկատում են ամենափոքր բաները` լինի դա հագուստ կամ մեկ այլ բան: Եթե աղջկա ուսին մազ է, փոշի, թել կամ ծառի տերև նրանք անպայման նկատում են դա և վերցնում:
Նա շատ ուշադիր է ձեր տրամադրությանը:
Նա հիանալի ձևով նկատում է ձեր տրամադրության անկումը, անգամ ամենաչնչին փոփոխությունները: Նա միշտ փորձում է բարձրացնել ձեր տրամադրությունը կամ գոնե փորձում է չփչացնել այն:
Նա միշտ հետաքրքրվում է ձեր առօրյա կյանքով:
Եթե տղամարդը իրոք սիրում է ձեզ , նրան միշտ հետաքրքրում է, թե ինչպիսի օր եք ունեցել, ինչ նորություններ են տեղի ունեցել ձեր կյանքում, ինչ եք արել և ինչպիսի ծրագրեր ունեք հաջորդ օրվա հետ կապված:
Նա կարոտում է ձեզ:
Եթե դուք ձեր սիրած էակին  չեք տեսել որոշ ժամանակ  և նա կարոտել է ձեզ,  ապա նա ձեզ սիրում է: Նրանք փորձում են կարոտը առնել հեռախոսային զրույցներով կամ հանդիպումներ նշանակելով: Նրանք ամեն ինչ կտան, որպեսզի լսեն ձեր ձայնը կամ ծիծաղը:
Նա ինքն է ձեզ զանգահարում:
Դուք ճիշտ հասկացաք, նա ինքն է ձեզ զանգում: Այն, որ դուք եք նրան զանգահարում հաշվի առնել պետք չէ: Որեմն այսպես, եթե տղամարդը ձեզ շատ է զանգահարում, որպեսզի իմանա ինչով եք զբաղված կամ ինչպիսի տրամադրություն ունեք դա հիանալի նշան է այն բանի, որ նա անկեղծ զգացմունքներ ունի ձեր հանդեպ: Սակայն ավելի լավ է, որ նրանք զանգահարեն առանց առիթի, պարզապես լսելու ձեր ձայնը:
Նա միշտ նայում է ձեր աչքերի մեջ:
Սա հոգեբանական պահ է: Եթե աղջիկը շատ է դուր գալիս տղային, ապա նա նրան անչափ գեղեցիկ է համարում, տղամարդը խոսելիս գրեթե ամեն վայրկյան նայում է ձեր աչքերի մեջ: Ընդ որում նրա աչքերի բիբերը մի փոքր մեծացած են լինում, քանի որ նրա օրգանիզմը այդ պահին  գրգռված է:
Նա շատ է դիպչում ձեզ:
Սա կրկին հոգեբանական պահ է, քանի որ տղամարդը երբեք չի դիպչի այն աղջկան, ով իրեն դուր չի գալիս:
Նա ձեզ նվերներ է տալիս:
Նա ձեզ ամենուր ուղեկցում է:
Նա նաև ծանոթացնում է ձեզ իր ընկերների, ընտանիքի անդամների հետ: Նշանակում է, որ նա հպարտ է, որ ձեզ պես զուգընկերուհի ունի և թքած ունի այլ մարդկանց կարծիքի վրա:
Նա անդադար ասում է, թե որքան շատ է ձեզ ցանկանում:
Սեքսուալ ոլորտում, նա միշտ ցանկանում է տիրել իր սիրած էակի մարմինը, այսինքն սեքսով զբաղվելու ցանկությունը շատ մեծ է տղամարդկանց մոտ, երբ նրանք սիրում են:
Նա միշտ սեր է խոստովանում:
Սա գրեթե ամենակարևոր միջոցն է, որով կանայք և աղջիկները վստահ են լինում իրենց տղամարդկանց զգացմունքների վրա: Զուր չեն ասում, որ կանայք սիրում են ականջներով և նրանց համար առավել կարևոր է լսել քան տեսնել:

Slaq.am - Լրատվական աղբյուր
Դիտումներ: 851 | Ավելացրեց: MINAS | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
11
TAK
Մուտքի ձև
Օրացույց
«  Հունվար 2012  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 194
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0