Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 27 » Ինչպես ստիպել սիրած տղամարդուն ամուսնության առաջարկություն անել
14:03
Ինչպես ստիպել սիրած տղամարդուն ամուսնության առաջարկություն անել

Ինչպես ստիպել սիրած տղամարդուն ամուսնության առաջարկություն անել

Կինը  հանդիպելով սիրած տղամարդու հետ, երազում է հարսանիքի և երեխաների մասին: Տղամարդը, կնոջ հետ հանդիպման գնալով, չի կառուցում նման գլոբալ պլաններ: Բայց հարաբերությունները պետք է ունենան զարգացում, հետևաբարնրանցից մեկը պետք է առաջինն առաջարկություն անի: Բնականաբար, ցանկալի է, որպեսզի  այն լինի տղամարդը:

Եթե կինը համոզված է իր սիրած էակի վրա այնքանով, որ պատկերացնում է որպես իր ապագա ամուսին, բայց, ցավոք նա չի շտապում ընտանիք կազմել, կնոջն անհրաժեշտ է ինքնուրույն լուծել խնդիրը:

Հնարքներից մեկը կնոջ կողմից սիրո խոստովանություն անելն է և հայտարարելը, որ կյանքի մնացած տարիները ցանկանում է անցկացնել տվյալ տղամարդու հետ: Եթե հայացքները համընկնում են, ապա հնարավոր է, որ այդ երկարաշունչ ճառից հետո կհաջորդի ամուսնության առաջարկությունը:

Կարելի է ներկայացնել սիրած տղամարդուն վերջնագիր, բայց այդ դեպքում պետք է գնաք մինչև վերջ: Եթե պայմանը չկատարի, ապա դուք պետք է խզեք ձեր կապերը այդ տղամարդու հետ:

Հոգեբանները խորհուրդ են տալիս, որ եթե երկու տարվա հարաբերություններից հետո չեք ամուսնանում, հետևաբար անհրաժեշտ է բաժանվել:

Տղամարդկանց հիմնականում վախեցնում է կանանց ամուսնանալու ուժգին ցանկությունը: Բայց եթե թաքցնեք իրական մտադրությունները, ապա հնարավոր է, որ մեկ օր միայնակ մնաք:

Տղամարդկանց պետք է պատմեք  կյանքի նկատմամբ ձեր հայացքների մասին, իսկ ընտանիք, երեխաներ ունենալու ցանկությունները չպետք է անհանգստացնող լինեն:

Տղամարդիկ չեն հասկանում ակնարկները: Դրա համար կարիք չկա անորոշ ձևով խոսել, օրինակ. «Ինչպե՞ս ես պատկերացնում մեր հարաբերություններն ապագայում»:

Ձեր մտքերը և հարցերը պետք է կոնկրետ ձևով ձևակերպված լինեն, օրինակ` «Ի՞նչ կանես, որպեսզի մեր հարաբերությունները զարգանան»: Եթե տղամարդը չի հասունացել ամուսնության համար, ապա նա կխուսափի պատասխանել և առաջին և երկրորդ դեպքում:

Լրջորեն մտադրված տղամարդը ստիպված կլինի պատասխանել կոնկրետ ձևակերպված հարցին: Տղամարդուն տեղեկացրեք այն բոլոր փաստարկները, որոնք ի օգուտ ընտանիքի ստեղծմանն են ծառայում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Դիտումներ: 498 | Ավելացրեց: MINAS | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
11
TAK
Մուտքի ձև
Օրացույց
«  Հունվար 2012  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 194
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0