00:27 Ինչպիսի օծանելիք են խորհուրդ տալիս հոլիվուդյան աստղերը |
Վերջերս ոչ ոք չի զարմանում այն բանի համար, որ հոլիվուդի հայտնի մարդիկ նկարահանվում են գովազդային տեսահոլովակներում: Հաճախ նրանք գովազդում են տարբեր իրեր, սակայն շատ հազվադեպ են գովազդում իրենց անձնական իրերը: Կան մարդիկ, ովքեր ստեղծում են իրենց բնորոշ օծանելիքները: Այդ օծանելիքը հիմնականում գնում են նրանց երկրպագուները, դրա համար այն պետք է բնորոշ լինի տվյալ մարդուն և նկարագրի նրա բնավորությունը: Արտառոց երգչուհի Կետի Պերին մի օծանելիք թողարկեց, ոչ պակաս օրիգինալ անվանումով` «Purr», որը նշանակում է «մռռոց»: Կետիի օծանելիքն այնքան պայծառ է, ինչպես և ինքը երգչուհին և լավ պահանջարկ ունի որպես օծանելիք: Հաջողությամբ ոգեշնչված, Կետին նոր օծանելիք թողարկեց: Այդ օծանելիքը ունի ծաղկի քաղցր հոտ` «Meow» անունով, որը թարգմանվում է «մյաու» և այստեղ Կետին հավատարիմ մնաց կատվի թեմային: Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիստոնը նույնպես տրվեց նորաձևության հոսքին և փորձեց իրեն օծանելիք պատրաստողի դերում: Նրա օծանելիքը «Դեբյուտային բուրմունք» անվանումով հիշեցնում է ծովային օդը, արևային ծովափը և տրոպիկ բույսերի յուղերը: Երգչուհի Ֆերջին նույնպես թողարկեց իր «Outspoken» օծանելիքը, որը նշանակում է «անկեղծություն»: Երգչուհին պնդում է, որ իր օծանելիքը փոխանցում է բոլոր զգացողությունները, որը նա զգում է ամեն անգամ բեմ դուրս գալուց: Խոլի Բերրին հմուտ օծանելիք պատրաստող է: Նա թողարկել է արդեն երեք հոտ: Նոր օծանելիքը թույլ է տալիս աղջիկներին ինքնաարտահայտվել և փոխանցել իրենց տրամադրությունը երկրպագուներին: Երիտասարդ երգիչ Ջասթին Բիբերը ետ չմնաց մնացածներից: Նա նույնպես թողարկեց օծանելիք, սակայն ոչ թե տղամարդկանց, այլ կանանց համար: Իր սեփական խոստովանությամբ, երգչին ավելի հետաքրքրում է կանանց հոտը, քան տղամարդկանց: Երգիչը կանաց համար օծանելիքին տվեց «Someday» անունը, որը նշանակում է «Մի անգամ»: Քիմ Քարդաշյանի օծանելիքը, ինչպես և ինքը լի է կրքոտությամբ, սեքսուալությամբ և զգացմունքայնությամբ: Այդ «Գլամուրային» գեղեցկուհու օծանելիքը կարող է խելքահան անել ցանկացածի: Ռիհաննան և Ռիզ Ուիզերսպուն ստեղծեցին օծանելիք ծաղկի բուրմունքով: Միայն Ռիհաննայի մոտ նա «Ըմբոստ» անունով է հանդես գալիս, որը ավելի համարձակ, սեքսուալ և մի փոքր քաղցր բնույթի Է: Ռիզ Ուիզերսպունի իր օծանելիքն անվանեց «In Bloom»-ը, որը նշանակում է «Ծաղկունքի մեջ»: Դերասանուհու հոտը գրավում է և ձգում իր առեղծվածայնությամբ և զգացմունքայնությամբ:
Slaq.am - Լրատվական աղբյուր
|
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |