15:19 Իսրայելցիներին խնդրել են ցնցուղ չընդունել երեկոյան ժամերին |
Իսրայելին վրա հասած կտրուկ ցրտերի, անձրևների և, հիդրոօդերևութաբանների կանխատեսման համաձայն, սպասվող փոթորկի պատճառով, «Խևրաթ Խաշմալ» էլեկտրական ընկերությունը դիմել է բնակչությանը` երեկոյան ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը կրճատելու խնդրանքով: Ընկերությունը ենթադրում է, որ այս շաբաթվա վերջին էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառումը երկրում կհասնի 9.900 մեգավաթի, այն դեպքում, երբ «Խևրաթ Խաշմալ» -ն այսօրվա դրությամբ ի վիճակի է ապահովել առավելագույնը 10.200 մեգավաթով: Այսինքն` հզորության պաշարը կկազմի 300 մեգավաթ, որը շատ քիչ է: Այս կապակցությամբ, ընկերությունը խնդրել է բնակչությանը ժամը 17.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը, մասնավորապես` ցնցուղ չընդունել, չօգտվել էլեկտրական սարքերից` լվացքի մեքենաներ, վառարաններ, փոշեծծիչներ և այլն:
|
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |