Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 04 » Ջուսը աղաբլիթի փոխարեն հաց ու պանիր է կերել
15:50
Ջուսը աղաբլիթի փոխարեն հաց ու պանիր է կերել

Ջուսը աղաբլիթի փոխարեն հաց ու պանիր է կերել

Երգչուհի Ջուսը երեկ գիշերն աղաբլիթի փոխարեն հաց ու պանիր է կերել` հույսով, որ երազում վերջապես կտեսնի իր միակ ու այդքան սպասելի ասպետին: Ինչպես Slaq.am-ի հետ անկեղծացավ երգչուհին, այդպես էլ հուսախաբ է եղել.

«Խառը երազներ եմ տեսել, շատ մարդիկ են եղել երազիս մեջ, բայց ոչ մեկ այդպես էլ ջուր չտվեց: Եթե գոնե մեկը ջուր բերեր` կհավատայի, բայց քանի որ չեն բերել` չեմ հավատում աղաբլիթի ուժին... Նախորդ տարիներին էլ եմ աղաբլիթ կերել, բայց երբեք էլ ինձ երազումս ոչ ոք ջուր չի տվել»:

Երգչուհուց հետարքրքրվեցինք, թե իսկապես հավատու՞մ է ժողովդի մեջ այդքան տարածված աղաբլիթի այն խորհուրդին, թե ով երազում ջուր բերի, նրա հետ էլ կամուսնանաս.

«Շատերն իսկապես չեն հավատում, իսկ եթե ես տվյալ անձնավորությանը հավանեմ, այդ ժամանակ էլ  իսկապես կսկսեմ հավատալ»:

Գուցե լավ է, որ Ջուսը երազում չի տեսել իր ասպետին, քանի որ, ինչպես ինքն անկեղծացավ, ամուսնանալու մտադրություն չունի.

«Իմ անձնական կյանքում կարող է փոփոխություններ լինեն, բայց դժվար թե ամուսնանամ, քանի որ վախենում ու սարսափում եմ ամուսնությունից: Ինձ թվում է, որ եթե  ամուսնանամ, ուրիշ մարդ կդառնամ, կլինեմ տխուր: Կարիերայի համար չեմ վախենում, ինձ թվում է, որ եթե ես մեկին ընտրեմ, ինքն ինձ չպետք է ոչ մի բանից զրկի: Վախենում եմ, որ կարող է իմ մտածելակերպը փոխվի ու ես լրջանամ, իսկ ես չեմ ցանկանում լրջանալ»:

Հարցին, թե ո՞ր տոնն է կարևորում` Հայ առաքելական եկեղեցու կողմից նշվող Սուրբ Սարգսի՞, թե՞ կաթոլիկների կողմից նշվող Սուրբ Վալենտինի տոնը, Ջուսը պատասխանեց.

«Ես գիտեմ Վալենտինի և Սուրբ Սարգսի տոների մասին և երկու տոներին էլ կարևորություն եմ տալիս. եթե կա սեր, կապ չունի` Վալենտինի տոնն է, թե Սուրբ Սարգսի»:

Ջուսը աղաբլիթի փոխարեն հաց ու պանիր է կերել

Ջուսը աղաբլիթի փոխարեն հաց ու պանիր է կերել

Slaq.am - Լրատվական աղբյուր

Դիտումներ: 574 | Ավելացրեց: MINAS | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
аватар 01.10.2012 в 09:28 Auth написал: Keep it cmoing, writers, this is good stuff.
Անուն *:
Email *:
Կոդ *:
11
TAK
Մուտքի ձև
Օրացույց
«  Փետրվար 2012  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 194
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0