
Ամերիկացի փոփ երգչուհի Լեդի Գագան գլխավորել է «բարի աստղերի» վարկանիշային աղյուսակը: Վարկանիշային աղյուսակը բաղկացած է եղել 20 կետից, որը կազմել է DoSomething.org-ն: Երգչուհին արդեն երկրորդ անգամ է գլխավորում այդ ցուցակը: Billboard-ի հաղորդմամբ` նա պայքարում է միասեռականների իրավունքների համար, ՁԻԱՀ-ի և աղքատության դեմ, ինչպես նաև ստեղծել է սեփական բարեգործական հիմնադրամ` Born This Way Foundation-ը: Աղյուսակի երկրորդ տեղում է կանադացի երգիչ Ջասթին Բիբերը: Նա համագործակցում է Pencils of Promise կազմակերպության հետ, որը զբաղվում է դպրոցների շինարարությամբ Լաոսում, Նիակարագուայում և Գվատեմալայում: Եռյակը եզրափակում է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին: Վարկանիշային աղյուսակում են հայտնվել նաև Շակիրան, Մայլի Սայրուսը, Թեյլոր Սվիֆթը, Լեոնարդո դի Կապրիոն և այլք: Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
|