14:02 Նապոլեոն Բոնապարտը կովկասյան արմատներ է ունեցել. հետազոտություն |
Ֆրանսիացի գենետիկ Ժերար Լյուկոտը հայտարարել է, որ Ֆրանսիայի միակ ցմահ կայսր Նապոլեոն Բոնապարտն ունեցել է կովկասյան արմատներ։ Le Figaro-ն գրում է, որ գիտնականը կայսրի ԴՆԹ-ի նմուշներ վերցրել է Շատորու քաղաքում գտնվող նապոլեոնյան թանգարանից, որտեղ պահվում են նրա մազերի մի փունջ ու մի քանի փաստաթուղթ։ Լյուկոտը, որն իրեն համարում է մոլեկուլյար ծագումնաբանության հիմնադիրը, ԴՆԹ-ն ուսումնասիրել է մի քանի «տեսանկյունից» այդ թվում բացահայտել է սեռական քրոմոսոմի պրոֆիլը, ինչը թույլ է տվել բացահայտել Նապոլեոնի գենետիկ տվյալները և մայրական և հայրական կողմից։ Պարզվել է, որ Նապոլեոնի գեների մի մասը համապատասխանում է Մերձավոր Արևելքի բնակչության գեներին, ինչը հաստատվում է նաև հենց կայսրի տեղեկություններով, ըստ որոնց նա իր նախնի է համարել Իտալիայի Սարցանա քաղաք գաղթած մի վարձկանի։ Լյուկոտի առաջին բացահայտումներից հետո նրան է դիմել Նապոլեոնի եղբոր ժառանգներից մեկը՝ Ժերոմ Բոնապարտը, որն առաջարկել ստացված արդյունքները համեմատել իր ԴՆԹ-ի նմուշի հետ։ Բոնապարտների Y քրոմոսոմները նույնական են եղել, ինչը թույլ է տվել ավելի կոնկրետ համոզվել, որ Բոնապարտներն ունեն ոչ թե արաբական, այլ կովկասյան գեներ։ Այլ գիտնականներ ընդունելով Լյուկոտի ստացած արդյունքների լրջությունը, կոչ են անում նոր հետազոտություններ անցկացնել այլ լաբորատորիաներում; Շատերի կարծիքով, ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը հնարավորություն կտա Նապոլեոնի մահվան պատճառը, եթե պարզվի գենետիկ հիվանդությունների առկայությունը։ |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |