Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 18 » Նոր դեղահաբը լիովին կփոխարինի բժշկին
19:41
Նոր դեղահաբը լիովին կփոխարինի բժշկին


Ընդամենը 77 դոլարով կարելի է փոխել հիվանդի կյանքը: Գաղտնիքը նոր «խելացի» դեղահաբերն են, որոնք հիվանդին կհուշեն` ինչպես ճիշտ օգտագործել դեղերը: Մոտ ժամանակներս դրանք Մեծ Բրիտանիայում ազատ վաճառքում կհայտնվեն: Այս մասին գրում է The Telegraph-ը:

Դեղահաբն իրենից ներկայացնում է միկրոսկոպիկ չիփ, որը հատուկ սարքի միջոցով իր վրա է ձայնագրում դեղեր ընդունելու բոլոր մանրամասները: Սարքն ամրացվում է մարդու ձեռքին կամ ուսին: Վերջնական տեղեկությունը ստացվում է հեռախոսի կամ համակարգչի միջոցով:

Այս հայտնագործությունը բավականին ձեռնտու միջոց է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդների մոտ 50 տոկոսը ճիշտ չեն օգտագործում հաբերը կամ էլ մոռանում են դրանք ընդունել: Արտադրող ընկերության պնդմամբ` դեղահաբը ի վիճակի է որոշել` երբ է հիվանդը վերջին անգամ ընդունել այն, ինչ չափաբաժնով պետք է ընդունի, որոշում է նաև մարմնի ջերմաստիճանը և սրտի բաբախյունը:

Դրանից բացի այն նախազգուշացնում է, թե երբ պետք է ընդունել հաջորդ դեղահաբը և արձանագրում է`բավարար է արդյոք հիվանդի քունը:

Չափերով չիփ դեղահաբը չի գերազանցում ավազի հատիկը: Այն վաճառքում կհայտնվի այս տարվա սեպտեմբերին:

Tert.am

Դիտումներ: 463 | Ավելացրեց: MINAS | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
11
TAK
Մուտքի ձև
Օրացույց
«  Հունվար 2012  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 194
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0