Գլխավոր էջ » 2012 Հունվար 04 » Նովոսիբիրսկի բնակիչը բարձր երաժշտության պատճառով սպանել է հարևանին
21:08 Նովոսիբիրսկի բնակիչը բարձր երաժշտության պատճառով սպանել է հարևանին |
Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչը ձերբակալվել է` տրավմատիկ ատրճանակով իր հարևանին սպանելու կասկածանքով: Ռուսական Lenta.ru կայքը, վկայակոչելով ոտիկանության տվյալները, հաղորդում է, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Նովոսիբիրսկ քաղաքի բնակարաններից մեկում մի խումբ երիտասարդներ լավ «քեֆ» են արել. խմել են, երաժշտություն լսել, պարել` խանգարելով ներքևի հարկի հարևանի քունը: 35-ամյա հարևանը որոշել է իր քունը խանգարողների հետ հարցերն ինքնուրույն լուծել. վերցնելով «Օսա» տեսակի տրավմատիկ ատրճանակը` նա հարևանի տուն էր գնացել, կարճատև զրույցից հետո, դիմահար կրակոց էր արձակել բնակարանի 28-ամյա սեփականատիրոջ վրա: Վերջինս ստացված վնասվածքից տեղում մահացել էր: Փաստի առթիվ քննություն է կատարվում: |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
11
TAK
Օրացույց
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0