Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 28 » Որն է մազաթափության պատճառը և ինչպես պայքարել դրա դեմ
17:17
Որն է մազաթափության պատճառը և ինչպես պայքարել դրա դեմ

Որն է մազաթափության պատճառը և ինչպես պայքարել դրա դեմ

Մազի աճի վրա ազդում է գլխի մաշկի ճարպակալումը: Այն առաջին հերթին ազդում է նյարդային համակրգի վրա: Բացի այդ մազաթափությանը նպաստում է   մտավոր լարվածությունը, անքնությունը, գերհոգնածությունը, ծանր սթրեսային իրավիճակը:

Վահանագեղձի ոչ բավարար աշխատանքի պատճառով կարող են թափվել ճակատային մասի մազերը: Մազերը թափվում են նաև հորմոնալ խանգարումների պատճառով, օրինակ` նոր  ծննդաբերած կանանց մոտ: Եթե հղիության ժամանակ մազերը շատանում են, ապա ծննդաբերությունից հետո կրկին մազաթափություն է նկատվում:

Մազաթափումը կարող է կապված լինել նաև սննդի պակասից, հատկապես «խիստ դիետայի» պատճառով: Սպիտակուցների պակասը շատ արագ  արտահայտվում է մազերի արմատների վրա: Մազերը սակավանում են, դանդաղանում է նրանց  աճի արագությունը: Սա մտածելու տեղիք է տալիս հատկապես բուսակերների համար:

 Երկաթի, А և В վիտամինների խմբերի, ծծմբի պակասը նույնպես մազաթափության  պատճառ են դառնում, սակայն չպետք է մոռանանք, որ մազաթափությունը կարող է զուտ սեզոնային բնույթ կրել:

Հիմնականում մազաթափություն է նկատվում  սեպտեմբերից- դեկտեմբեր ամիսներին ընկած ժամանակահատվածում:

Իսկ ինչպե՞ս պայքարել մազաթափության դեմ:

Մազերը վերականգնելու համար անհրաժեշտ է մեկ բաժակի մեջ լցնել 5 ճաշի գդալ ձիթապտղի  յուղ, մի քիչ տաքացնել այն  և կես կիտրոնի հյութ ավելացնել: Ցանկալի է 3-4 անգամ քսել այդ նյութը գլխին, ընդ որում` ոչ մաքուր, քնելուց առաջ  փաթաթել գլուխը, իսկ առավոտյան լվալ այն  օճառահեղուկով, ինչպես սովորաբար: Իսկ առավել յուղոտ մազերի համար լավ է թարմ կաղամբի և թարմ վարունգի հյութը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Դիտումներ: 1090 | Ավելացրեց: MINAS | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
11
TAK
Մուտքի ձև
Օրացույց
«  Հունվար 2012  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 194
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0