Պարզվում է` նույնիսկ հոլիվուդյան աստղերը, որոնք ամենասեքսուալների տիտղոսին են արժանացել եւ շատերի համար սեքս-կուռք են համարվում, իրականում չեն կարողանում լավ համբուրվել:
Անջելինա Ջոլին ու Ջեյմս Մաքեւոյը
Նրանք գրավիչ տեսք ունեն, եւ հազարավոր մարդիկ երազում են մեկ անգամ դիպչել «աստղերի» շուրթերին, սակայն էկրանը հաճախ խաբուսիկ է: Ներկայացնում ենք կոլեգա-դերասանների կարծիքն ու հիշողությունները ամենասեքսուալների հետ նկարահանման հրապարակում համբուրվելու մասին:
Անջելինա Ջոլիի համբույրները թքոտ են
Ամենասեքսուալ դերասանուհիներից մեկի` Անջելինա Ջոլիի թմբլիկ շուրթերը խելքահան են անում տղամարդկանց: Արական սեռի ներկայացուցիչների երազանքն է համբուրել Էնջիի շուրթերը: Բայց շտապենք նախազգուշացնել` այս դերասանուհին համբուրվել չգիտի: Տիմուր Բեկմամբետովի «Առանձնահատուկ վտանգավոր» ֆիլմում Անջելինայի գործընկեր Ջեյմս Մաքեւոյը դժգոհ էր մնացել դերասանուհու հետ ունեցած համբույրի տեսարանից: Դերասանի խոսքերով` սեքս-խորհրդանիշի հետ համբույրը թքոտ էր, անհարմար եւ տհաճ: Այնուամենայնիվ, դերասանուհու ընտրյալը` Բրեդ Փիթը, դեռեւս չի բողոքում:): Ֆիլմից համբույրի տեսարանն առաջարկում ենք դիտել ստորեւ:
Թոմ Քրուզն ու Թենդի Նյութոնը
Թոմ Քրուզի համբույրը «թաց է ու տհաճ»
Պարզվում է` մեր հաջորդ սեքս-խորհրդանիշը` Թոմ Քրուզը, որը հայտնի է բազմաթիվ սիրավեպերով, համբուրվելու ընթացքում չի կարողանում ճիշտ օգտագործել լեզուն: «Առաքելությունն անհնարին է 2» ֆիլմի ընթացքում Թոմի հետ համբուրվող գործընկեր դերասանուհի Թենդի Նյութոնը փորձում է համոզել բոլորին, որ Քրուզի համբույրը տհաճություն է պատճառել իրեն. «Նրա համբույրը թաց էր ու տհաճ»:
Լեոնարդո ԴիԿապրիոն եւ Վիրջինյա Լեդուայենը
Լեոնարդո ԴիԿապրիոյի համբույրը տպավորիչ չէ
Չեք հավատա, բայց փաստ է. հոլիվուդյան սրտակեր Լեոնարդո ԴիԿապրիոն հիասթափեցրել է իր գործընկերուհուն` Վիրջինյա Լեդուայենին «Լողափը» ֆիլմի նկարահանումների ընթացքում: «Կարծում եմ, Լեոնարդոն լավ տղա է, բայց չէի ցանկանա նման սիրեցյալ ունենալ: Մեր սիրային տեսարաններում իսկական կիրք չկար: Իսկ ջրի տակ կատարված նկարահանումների ընթացքում միայն մտածում էի` ինչպես չխորտակվեմ: Իսկ նրա հետ համբույրը նույնիսկ չեմ էլ կարողանում հիշել»,- պատմել է դերասանուհին:
Ռոբերտ Փեթինսոնն ու Ռիզ Վիզերսփունը
Ռոբերտ Փեթինսոնը խոստովանել է, որ համբուրվել չգիտի
Հաջորդ սրտակերը հայտնի «արնախում'» Ռոբերտ Փեթինսոնն է: Նա էկրանային լավագույն համբույրի համար «MTV» մրցանակի է արժանացել, սակայն հենց ինքն է խոստովանում, որ չի կարողանում լավ համբուրվել: Ռոբը նաեւ նշել է, որ «Ջո՛ւր փղերին» ֆիլմի նկարահանման հրապարակում ոչ թե համբույրի, այլ գործընկերուհի Ռիզ Վիզերսփունի կեղծամի մասին է մտածել. «Ես քթով անընդհատ խրվում էի իր կեղծամի մեջ»:
Հարիսոն Ֆորդն ու Հելեն Միրենը
Հարիսոն Ֆորդն անհույս է համբուրվելու հարցում
Դերասանուհի Հելեն Միրենը, որին բախտ է վիճակվել համբուրել Հարիսոն Ֆորդին նկարահանման հրապարակում, հանգել է այն եզրակացության, որ նա անհույս է այդ գործում: «Նա իմ ճանաչած ամենահաճելի տղամարդկանցից է, բայց կամերայի առջեւ չի կարողանում համբուրվել: Կարծում եմ` էկրանից դուրս նույնպես նրան չի հաջողվում համբուրվել: Մնացած դերասանուհիները համամիտ են ինձ հետ»,- ասել է Միրենը:
Վիկտորիա Բեքհեմը
Վիկտորիա Բեքհեմը կրծել է նախկին փեսացուի շուրթերը
Նախկինում երգչուհի եւ դիզայներ, իսկ այժմ նաեւ ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի` Դեւիդ Բեքհեմի կինն ու բազմազավակ մայր Վիկտորիա Բեքհեմը ժամանակին հանդիպել է դերասան Քորի Հեյմոմի հետ: Բաժանումից հետո դերասանը խոստովանել է` պատճառը Վիկտորիայի համբուրվել չկարողանալն է. «Նա համարյա թե կրծեց շուրթերս», ասել է Վիկիի նախկին փեսացուն:
Օրլանդո Բլումն ու Քիրա Նայթլին
Օրլանդո Բլումը Ջոնի Դեփից վատ է համբուրվում
«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նկարահանումներից հետո դերասան Օրլանդո Բլումը պատմել է բոլորին, թե որքան հրաշալի է համբուրվել Քիրա Նայթլիի հետ: Ի տարբերություն Օրլանդոյի, Քիրան դժգոհ է մնացել դերասանի համբույրից` ասելով, որ Ջոնի Դեփի հետ համբուրվելն ավելի հաճելի էր: Նրանց համբույրի վիդեոտարբերակը եւս կարող եք դիտել ստորեւ:
Պարզվում է` նույնիսկ հոլիվուդյան աստղերը, որոնք ամենասեքսուալների տիտղոսին են արժանացել եւ շատերի համար սեքս-կուռք են համարվում, իրականում չեն կարողանում լավ համբուրվել: