14:13 Ուզու՞մ եք նիհարել` սնունդը համտեսեք կարմիր ափսեից |
Եթե ուզում եք նիհարել` սնունդը համտեսեք կարմիր ափսեից և խմեք կարմիր բաժակով: Այս մասին տեղեկացնում է The Times of India-ն: Շվեյցարացի և գերմանացի գիտնականների կարծիքով, եթե սպասքը կարմիր գույն ունի, ապա այն թույլ չի տալիս շատ ուտել կամ չարաշահել ալկոհոլը: Այս կերպ սննդի օգտագործումը կրճատվում է 40 տոկոսով: Գիտնականները փաստում են, որ կարմիր գույնը մարդու մոտ ասոցացվում է վախի, տագնապի հետ, ինչն էլ մարդկանց զերծ է պահում շատ ուտելուց: Հետազոտությունն անցկացվել է 41 ուսանող տղամարդկանց միջև: Նրանց խնդրել են խմել կարմիր և կապույտ բաժակներից: Արդյունքում, 44 տոկոսով քիչ են խմել նրանք, ովքեր խմել են կարմիր բաժակից: Երկրորդ փուլում 109 կամավորի կարմիր, կապույտ և սպիտակ ափսեներով թխվածքաբլիթ են հյուրասիրել: Արդյունքում, նրանք, ովքեր թխվածքաբլիթը վերցրել էին կարմիր ափսեից` ամենաքիչն են կերել: |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |