Երգչուհի Իրինա Ալեգրովան, որ վերջերս հայտարարել էր բեմից հեռանալու մասին, ըստ ամենայնի ռեստորանային բիզնեսով կզբաղվի: Նա, ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների, զբաղվելու է Пицца-Императрицца ապրանքանշանով պիցցայի արտադրությամբ:
Լուրը հաստատել է Ալեգրովայի աղջիկն ու նոր ստեղծվելիք ընկերության տնօրենը հանդիսացող Լալա Ալեգրովան:
Օրերս Ալեգրովան իր բրենդը գրանցելու դիմում է ներկայացրել Роспатент: Ալեգրովան հանդես կգա որպես անհատ ձեռներեց` առայժմ նա կբացի մեկ ռոստորան: Այսպիսով նա կմիանա ռուսական շոուբիզնես այն ներկայացուցիչներին, ովքեր վաղուց իրենց ռեստորանային բիզնեսն ունեն, ինչպես Ֆեոդոր Բոնդարչուկը, Անի Լորակը, Անդրեյ Մակարևիչը կամ Քսենիա Սոբչակը:
Ավելի վաղ երգգչուհին հայտնել էր, թե միտք ունի հացաբուլկեղենի գործարան աշխատացնել Իտալիայում` Տոսկանայում: Փաստ է, որ Իտալիայի Սան-Ռեմո քաղաքի Salsadrena ռեստորանում արդեն իսկ PizzaИмператрица անվանումով պիցցա են մատուցում, բայց հրաժարվում են խոսել այդ պիցցայի և Ալեգրովայի կապի մասին: